Posted in Հաշվետվություն

Հաշվետվություն

Ճամբարային ընդացքում կատարած առաջադրանքների հումները:

Ուսումնասիրել ենք իսլամը

Հետաքրքիր փաստեր իրանի մասին

Ուսումնասիրել ենք նաև Օմար Խայամի քառյակները

Posted in Պարսկերեն

Իսլամ

Իսլամը (արաբերեն՝ հնազանդություն) համաշխարհային կրոններից ամենաերիտասարդն է, հիմնվել է 7-րդ դարում, Արաբական թերակղզում, Մուհամեդ մարգարեի կողմից, որը քարոզում էր Աստծուց՝ Ալլահից ստացած հայտնությունները: Իսլամի հիմքում ընկած են միաստվածության (թաուհիդ) և Աստծուն անվերապահ ծառայելու գաղափարները: Իսլամի դրոշի ներքո արաբական ցեղերին հաջողվեց միավորվել և նվաճողական արշավանքների արդյունքում 7-րդ դարի կեսերին ստեղծել արաբաիսլամական պետություն (խալիֆայություն): Իսլամի հետևորդները կոչվում են մուսուլմաններ, այսինքն՝ մարդիկ, ովքեր հնազանդ են Աստծուն: Մուսուլմանը պետք է իր երկրային կյանքում անվերապահորեն կատարի աստվածային պատվիրանները: Նշենք, որ մուսուլման եզրից բացի առավել օգտագործվող մյուս եզրը մահմեդականն է, որ նշանակում է Մուհամեդի հետևորդ:Սուննի իսլամը ծագում է արաբերեն սուննա (բառացի՝ ուղի, օրինակ, նմուշ) եզրից, որը նկատի է առնում Մուհամեդ մարգարեի վարքն ու ասույթները, որոնք արձանագրված եմ հադիսների (պատումներ) ժողովածուներում: Սուննան իսլամի ամենակարևոր սկզբնաղբյուրն է իսլամի սուրբ գրքից՝ Ղուրանից հետո, որին հավատացյալները պարտավոր են հետևել: Սուննայի հետևորդները կոչվում են ահլ ալ-սուննա վա ալ-ջամաա, որ թարգմանաբար նշանակում է սուննայի և համաձայնության ժողովուրդ (կրճատ՝ ահլ ալ-սուննա՝ սուննիներ): Սուննիները հավատացյալների այն համայնքն են, որն ապրում է` հիմք ընդունելով Մուհամեդ մարգարեի սուննան՝ ուղին, որպես չափորոշիչ: Քանի որ Մուհամեդ մարգարեն իր հայտնությունները ստանում էր Աստծուց, նրա արտահայտությունները ևս համարվում են աստվածային ներշնչանքի աղբյուր:Շիա (արաբերենից թարգմանաբար՝ կուսակից, զինակից), որը շիաթու Ալի՝ Ալիի զինակիցներ արտահայտության կրճատ ձևն է: Շիա իսլամը ձևավորվեց 7-րդ դարի կեսերին իսլամական համայնքում իշխանության համար մղված պայքարի արդյունքում: Մուհամեդ մարգարեի (570-632թթ.) մահից հետո մուսուլմանների մի խումբ նրա հորեղբոր որդուն և դստեր՝ Ֆաթիմայի ամուսնուն՝ Ալի իբն Աբի Տալիբին (656-661թթ.) համարեց մարգարեի միակ և օրինական ժառանգորդը: Շիաներն առաջ քաշեցին այն թեզը, որ իսլամական պետության՝ իմամաթի մեջ Ումմայի առաջնորդները՝ իմամները, պետք է լինեն բացառապես Ալիի, միևնույն ժամանակ՝ Մուհամեդի անմիջական շառավիղները: Մինչդեռ սուննիները համարում էին, որ Ումմայի առաջնորդները պետք է ընտրվեն ժողովրդի կողմից: Հետագայում սուննիները խախտեցին այս սկզբունքը, երբ Օմայան հարստությունը (661-750թթ.) դարձավ ժառանգական:Իսլամի սուննի և շիա ուղղությունների մեջ կան սկզբունքային այլ տարբերություններ ևս: Սուննիները չեն ընդունում շիաներ առաջնորդ Ալիի հատուկ բնույթը, ինչպես նաև բացառում են որևէ միջնորդավորված շփում Աստծո և մարդկանց միջև Մուհամեդի մահվանից հետո, ինչը բխում է Մուհամեդի՝ վերջին մարգարե լինելու դրույթից: Շիա մուսուլմանների ծանրակշիռ մասը տասներկուականներ (իսնաաշարիյուն) են, ովքեր ճանաչում են միայն 12 իմամների օրինականությունը (որոնք Իմամ Ալիի ժառանգներն են): Վերջին՝ 12-րդ իմամը՝ Մուհամեդ իբն Հասան Ալ-Մահդին, ըստ ավանդության, անհետացել է 873-874թթ. ընթացքում, փոքր տարիքում: Հայտնի է թաքնված իմամ անունով, որի վերադարձին շիաները սպասում են որպես Մահդի (մեսիա): Ջաֆարիականությունը շիա իսլամի կրոնաիրավական դպրոցն է, որի հիմնադիրն աստվածաբան և իրավագետ Իմամ Ջաֆար Ալ-Սադիկն (702-765թթ.) է:Մազհաբները (արաբերեն՝ ընթացք, ճանապարհ) իսլամի կրոնաիրավական դպրոցներն են: Յուրաքանչյուր մազհաբի մեջ մշակված են Ղուրանի և սուննայի օգտագործման ու դրանց հիմնարար դրույթների մեկնաբանման որոշակի սկզբունքներ: Սուննի իսլամում գոյություն ունեն չորս մազհաբներ (հանաֆիական, շաֆիայական, մալիքիական և հանբալիական), իսկ շիա իսլամում առավելապես տարածված է ջաֆարիական մազհաբը, որոնք տարբերվում են միմյանցից իրենց մեթոդաբանությամբ և շեշտադրումներով: Մազհաբների մեկնաբանություններն ունեն ոչ միայն տեսական, այլև գործնական նշանակություն:

Սուֆիականությունը (արաբերեն՝ թասավուֆ) իսլամական միստիկ կրոնափիլիսոփայական ուղղություն է, ձևավորվել է 8-րդ դարում, արաբաիսլամական միջավայրում, հունական և հնդկական փիլիսոփայության ազդեցությամբ: Ըստ ամենայնի առաջացել է արաբերեն սուֆ՝ բրդյա քուրձ բառից, ինչը, ըստ ավանդության, սովորություն ունեին հագնել ճգնակյաց կյանքով ապրող սուֆիները: Սուֆիականության կրոնափիլիսոփայության հիմքում ընկած է աստվածային հայտնությունը ճանաչելու և նրա հետ մերձենալու գաղափարը՝ հուզավառության (էքստազի) միջոցով: Իբադան ենթադրում է աստվածային պատվիրանների անվերապահ կատարում: Դրանց մեջ առանձնանում են պարտադիրները:

Մուսուլմանն իր երկրային կյանքում պարտավոր է կատարել իսլամի կամ հավատքի հինգ հիմնասյուներով (առքան ադ-դին) ամրագրված դրույթները`շահադան (միաստվածության՝ թաուհիդի և Աստծո մարգարեի՝ Մուհամեդի մասին վկայությունը), հինգանգամյա աղոթքը (սալաթ կամ նամազ), ողորմածությունը (զաքաթ), ծոմը՝ սոմ (յուրաքանչյուր տարի Ռամադան ամսին) և կյանքում առնվազն մեկ անգամ ուխտագնացությունը
Մեքքա (հաջ):

Posted in Պարսկերեն

Փաստեր Իրանի մասին

Իրանի նշանաբանն է ՝ «Անկախություն, ազատություն, իսլամական հանրապետություն»:

2․ Իրանը հաճախ շփոթվում է Իրաքի հետ:

3․ Իրանի պատմությունը սկսվել է գրեթե 5 դար առաջ, սակայն շատերի մոտ այն հայտնի էր որպես Պարսկաստան: Հետաքրքիր է, որ իրանցիները հին ժամանակներում իրենց պետությունն անվանում էին Իրան, մինչդեռ աշխարհի բոլոր պետություններն այն անվանում էին հին հունական անունով ՝ «Պարսկաստան»: 

4․ Հնում Երկրի բնակչության կեսը ապրում էր Պարսկաստանի տարածքում (այսինքն ՝ Իրանում): Դրա շնորհիվ այն համարվում է մոլորակի պատմության ամենապոպուլյար երկիրը:

5․ Իրանը դարձավ առաջին պետություններից մեկը, որը հայտնվեց համաշխարհային քարտեզի վրա:

6․ Իրանի տարածքում գտնվող որոշ բնակավայրեր հիմնադրվել են մ.թ.ա. 4000 տարիների ընթացքում:

7․ Իրանն աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ պետական իշխանությունը գտնվում է հոգևորականների ձեռքում:

8․ Իրանում կա Սահմանադրության պահապանների խորհուրդ, որը հիմնականում ներգրավված է շարիաթի, այսինքն ՝ իսլամական օրենքների համապատասխանության համար նոր օրինագծերի ստուգման մեջ: Եթե հայտնաբերվել է անհամապատասխանություն, փաստաթուղթը անմիջապես ուղարկվում է վերանայման:

9․ Իրանի բարձրագույն պետական պաշտոնները կարող են զբաղեցնել միայն մահմեդականները:

10․ Իրանը արտադրված նավթի քանակով համաշխարհային առաջատարներից մեկն է:

Posted in Պարսկերեն, Uncategorized

Օմար խայամ

Քառյակներ

«Պիտի ապրե՛լ,- ասում են մեզ գրո՛վ,խոսքո՛վ սուրբ Ղուրանի,-Ինչպես ապրեք, էդպիսի՛ն էլ հաջորդձեր կյանքը կլինի»:Ու անբաժան եմ ես գինո՛ւց,ամենուրեք՝ սիրունի՛ս հետ,Որ էսպե՛ս էլ զարթնեմ,երբ գա օրը Ահեղ դատաստանի։

***
Տիեզերքն համայն մտովի տեսա ու շոշափեցի,
Մարդկային հոգու ճախրանքներն
ամեն ես ճանաչեցի,
Եվ, այնուհանդերձ, հայտարարում եմ
առանց կասկածի.
Այլ երանություն չգիտե՛մ՝ գինու վայելքից բացի:

***
Այն, ինչ Տերը սահմանել է ու մեզ տվել արդեն մի օր,
Չենք կարող ո՛չ պակասեցնել,
ո՛չ հավելել ինչ-որ բանով:
Դե ուրեմն, տեղի՛ն ծախսենք ինչ որ ունենք, բարեկամներ,
Առանց այլոց նախանձելու,
ո՛չ մեկից պարտք չխնդրելով:

***
Ի՞նչ է մարմինը քո, Խայա՛մ:
Ինչ-որ վրա՛ն, որտեղ հոգին՝
Թափառումի ելած մի խան, իջևանել է կեսճամփին:
Վաղը ճամփա կընկնի նորից, կշարունակի նա ուղին,
Իսկ մահն իսկույն իր ավա՛րը կհամարի վրանը հին:

***
Չէ՛, մահկանացուն երկնքի հանդեպ
վաղուց է պարտվել,
Հերթով կլլում է, խժռում բոլորիս հողը մարդակեր:
Դեռ կա՞ս, ապրու՞մ ես,
գուցե դրանով անգամ պարծենու՞մ,
Բայց, մեկ է, շուտով դու էլ կդառնաս
մրջյուններին կեր:

***
Չեմ վախենում մահից բնավ,
ոչ էլ իմ բախտը անիծում,
Իսկ դրախտի ունայն հույսով երբևէ չեմ մխիթարվում:
Ինձ միայն կարճ մի ժամկետով տրված
հոգին հավերժական
Սահմանված օրը,
ճի՛շտ ժամին ետ կտամ ես՝ հոժարակամ:

Posted in Պարսկերեն

Օմար խայամ

Ղիյասադդին Աբու լ Ֆաթհ իբն Իբրահիմ ալ Խայամ Նիշապուրի (պարս․՝ غياث الدین ابو الفتح عمر بن ابراهیم خیام نيشابوری), մայիսի 18, 1048 Նիշապուր, Պարսկաստան – 1131, Նիշապուր, Պարսկաստան), պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ և բանաստեղծ։ Գրել է նաև երկեր մեխանիկայի, աշխարհագրության և երաժշտության վերաբերյալ։ Խայամը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին իր քառյակ՝ «ռուբաիներով»։ Խայամը, որ միայն այդ ժանրում է ստեղծագործել, հասցրել է այն իր զարգացման գագաթնակետին և մտել համաշխարհային գրականության մեջ որպես քառյակի անգերազանցելի վարպետ։ Հայտնի չէ, թե նրան վերագրվող 400 քառյակից որոնք են ստուգապես իրենը։ Խայամը նաև նախորդների համեմատ նոր և ճշգրիտ տոմարի հեղինակ է, որն Իրանում օգտագործվում է առ այսօր։ Խայամի քառյակները հայերեն են թարգմանել Արամ Չարըգը, Հովհաննես Մասեհյանը, Արշակ Չոպանյանը, Հովսեփ Միրզայանը, Արշակ Աթայանը, Սերգեյ Ումառյանը, Վարուժան Խաստուրը։ Խայամագիտության մեջ մեծ վաստակ ունի նաև Էդուարդ Աղայանը։