Posted in Պարսկերեն

Օմար խայամ

Ղիյասադդին Աբու լ Ֆաթհ իբն Իբրահիմ ալ Խայամ Նիշապուրի (պարս․՝ غياث الدین ابو الفتح عمر بن ابراهیم خیام نيشابوری), մայիսի 18, 1048 Նիշապուր, Պարսկաստան – 1131, Նիշապուր, Պարսկաստան), պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ և բանաստեղծ։ Գրել է նաև երկեր մեխանիկայի, աշխարհագրության և երաժշտության վերաբերյալ։ Խայամը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին իր քառյակ՝ «ռուբաիներով»։ Խայամը, որ միայն այդ ժանրում է ստեղծագործել, հասցրել է այն իր զարգացման գագաթնակետին և մտել համաշխարհային գրականության մեջ որպես քառյակի անգերազանցելի վարպետ։ Հայտնի չէ, թե նրան վերագրվող 400 քառյակից որոնք են ստուգապես իրենը։ Խայամը նաև նախորդների համեմատ նոր և ճշգրիտ տոմարի հեղինակ է, որն Իրանում օգտագործվում է առ այսօր։ Խայամի քառյակները հայերեն են թարգմանել Արամ Չարըգը, Հովհաննես Մասեհյանը, Արշակ Չոպանյանը, Հովսեփ Միրզայանը, Արշակ Աթայանը, Սերգեյ Ումառյանը, Վարուժան Խաստուրը։ Խայամագիտության մեջ մեծ վաստակ ունի նաև Էդուարդ Աղայանը։