Posted in Քիմիա

Լիպիդներ

Այս անվան տակ միավորված են մեծ և համեմատաբար տարակառույց միացություններ, որոնց ներկայացուցիչները պարունակվում են կենդանական և բուսական հյուսվածքներում, անլուծելի են ջրում, լուծելի միայն ցածր բևեռայնություն ունեցող (ոչ բևեռային) լոծիչներում (եթեր, բենզոլ, պետրոլեինային եթեր և այլն)։

Կենդանի օրգանիզմներում լիպիդները կատարում են բազմազան ֆունկցիաներ՝ էներգետիկ, պաշտպանողական, կառուցվածքային, կարգավորիչ և մտնում են բոլոր կենսաթաղանթների կազմի մեջ։

Լիպիդների մոլեկուլներում առկա են բևեռացված (հիդրոֆիլ) և ոչ բևեռացված (հիդրոֆոբ) խմբավորումներ։ Հետևաբար, լիպիդներն ունեն խնամակցություն և՛ ջրային, և՛ ոչ ջրային ֆազերի հանդեպ, այսինքն՝ լիպիդները դասվում են բիֆիլ միացությունների շարքին, որոնք կարող են կատարել իրենց ֆունկցիաները ֆազերի բաժանման սահմանում։

Լիպիդները ըստ հիդրոլիզի ենթարկվելու ունակության բաժանվում են երկու մեծ խմբերի՝ օճառացվող և չօճառացվող։

Օճառացվող լիպիդները հիդրոլիզվում են թթվային և հիմնային միջավայրում։ Հիմնային հիդրոլիզի ընթացքում առաջանում են կարբոնաթթուների աղեր, գլիցերին և այլ միացություններ։ Բարձրագույն կարբոնաթթուների աղերը կոչվում են օճառներ։ Չօճառացվող լիպիդները հիդրոլիզի չեն ենթարկվում։

Ֆունկցիաներ

  1. Էներգետիկ – 1գ ճարպի ճեղքումից առաջանում է 38,9 ԿՋ էներգիա։
  2. Ջրի աղբյուր են – 1կգ ճարպի օքսիդացումից առաջանում է 1,1 կգ ջուր։
  3. Կառուցողական – մտնում է բոլոր մեմբրանների բաղադրության մեջ։
  4. Պաշտպանական -ենթամաշկի ճարպը պաշտպանական դեր է կատարում։
  5. Ջերմամեկուսիչ է -օրգանիզմը պաշտպանում է ջերմության կորստից։
  6. Կուտակվում է որպես պաշարանյութ։

Կենսական տարրեր են կոչվում այն քիմիական տարի ատոմները, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր (սպիտակուցներ, լիկլեյնաթթուներ, սպիտակուցներ, ճարպեր և այլն…): Որոնք ել ապահովում են կենդանի օրգանիզմի կենսագործունեությունը:

Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը:

Ածղածին-C,ջրածին-H, թթվածին-O, ազոտ-N, ֆոսֆոր-P, ծծումբ-S

Միկրոտարրեր Na, K, Ca, Mg, Fe, Ce, F, Cl, L, Zn, Cu, Mn

Author:

Ավագ դպրոց 9-4

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s