Posted in Իրավունք

Ֆեմինիզմ

Ֆեմինիզմ քաղաքական և սոցիալական շարժումների և գաղափարախոսությունների ամբողջություն է, որն ունի մեկ ընդհանուր նպատակ՝ սեռերի համար սահմանել, զարգացնել և հասնել հավասար քաղաքական, տնտեսական, մշակութային, անձնական և սոցիալական իրավունքների: Ֆեմինիստական շարժման կարևոր նպատակներից է կանանց համար կրթական և մասնագիտական հնարավորությունների հաստատումը, այդ իրավունքների հավասարեցումը տղամարդկանց իրավունքներին։

Ֆեմինիստական շարժման արշավների հիմնական պայքարը կանանց իրավունքների համար է։ Նրանք պայքարում են կանանց ընտրական իրավունքի, կանանց աշխատելու իրավունքի, աշխատավայրում հավասար իրավունքների և հավասարաչափ վարձատրության, սեփականություն ունենալու, կրթություն ստանալու, պայմանագրեր կնքելու, ամուսնության մեջ հավասար իրավունքներ ունենալու, ինչպես նաև հղիությամբ և երեխայի խնամքով պայմանավորված ժամանակավոր անաշխատունակ համարվելու իրավունքի համար։

Ինտերսեկցիոնալ/միջահատական տեսությունը վիճարկում է այն միտքը, որ կանայք միատարր կատեգորիա են և կիսում են նույն կյանքի փորձը: Այն հեղինակել է իրավաբան Քիմբերլե Քրենշոն 1989թ., երբ իր աշխատության մեջ նկատել է, որ սևամորթ կնոջ փորձառությունը հնարավոր է հասկանալ միայն ռասայի ու գենդերի սինթեզի դիտարկման շնորհիվ:

Ինտերսեկցիոնալ/խաչաձևվող ֆեմինիզմը ավելին է, քան պարզապես նորաձև ֆեմինիստական տերմին: Այս տերմինը ցույց է տալիս, թե որքան բազմազան ու ներառական է ֆեմինիզմը: Եթե ֆեմինիզմը հանդես է գալիս կանանց իրավունքների և սեռերի միջև հավասարության օգտին, ապա ինտերսեկցիոնալ ֆեմինիզմը ցույց է տալիս, թե ինչպես են կանանց համընկնող ինքնությունները՝ ներառյալ ռասան, դասը, ազգությունը, կրոնը և սեռական կողմնորոշումը, ազդում ճնշման ու խտրականության նրանց փորձառության վրա:

Դասի ընդացքում մենք քննարկեցինք ֆեմինիզմը և մի քանի օրինակներ բերեցինք: Օրինակ՝ մեքենա վարելու կամ ծխախոտ օգտագործելու վերաբերյալ: Աղջիկները ասում էին, որ նրանք իրավունք ունեն մեքենա վարելու կամ ծխախոտ օգտագործելու, իսկ տղաներից մի քանիսը ասում էին, որ աղջիկները չեն կարողանում մեքենա վարել, և երբ աղջիկը ծխում է, դա տգեղ է: Իսկ իմ կարծիքով աղջիկները կարողանում են մեքենա վարել և հարկ եղած դեպքում՝ պետք է վարեն։ Իսկ ինչ վերաբերվում է ծխելուն, իմ կարծիքով աղջիկը կարող է ծխել, բայց ոչ մարդաշատ վայրերում:

Author:

Ավագ դպրոց 9-4

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s