Posted in Գրականություն

Համո Սահյան

Հարցեր և առաջադրանքներ

1. Ծանոթացիր Համո Սահյանի բանաստեղծություններին:

2. Գրիր շարադրություն սահյանական «Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…», «Զնգացող լռություն», «Լռության համերգ», «Համբերության հանդես» վերնագրերից որևէ մեկով:

Լռության համերգ

Լռության համերգը, դա ամենահաճելի և հանգստացնող ձայնն է։ Սակայն դրա հետ մեկտեղ՝ հոգնեցնող է։ Լռության համերգը երկար լսելիս, լռությունը կարծես վերածվի աղմուկի, բղավի քեզ վրա: Երբ միայնակ նստած լսում եմ լռության համերգը, ինձ թվում է, թե մենակ չեմ, կարծես մեկը հետապնդում է ինձ, ցանկանում է լսել այդ չլսվող ձայնը։ Բայց դրանց հետ մեկտեղ լռությունը գեղեցկացնում է բնությունը, զգացմունքներն ու մարդկանց ապրումները: Խոսում է մարդկանց փոխարեն։ Մի խոսքով լռության համերգը ունի իր գեղեցիկ, բայց միաժամանակ տհաճ կողմերը:

3. Համո Սահյանի՝ հատկապես ո՞ր մի բանաստեղծությունը հավանեցիր, ինչո՞ւ:

Երեխայի պես

Հացից խռոված երեխայի պես,
Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում:
Քունս թռցրել, բայց արի ու տես,
Բարձից փախչելով, բարձին եմ նայում:

Ամենքի համար ամեն ինչ արել,
Նստել արածիս վարձին եմ նայում.
Գժված գլուխս ափիս մեջ առել,
Անցած օրերիս դարձին եմ նայում:

Ինձ այս բանաստեղծությունը ամենից շատը դուր եկավ, քանի որ շատ գեղեցիկ էր և իմաստալից:

4. Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր: Հնարավորության դեպքում՝ սահյանական ընտանեկան ընթերցումներ կազմակերպիր:

Author:

Ավագ դպրոց 9-4

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s