Posted in Քիմիա

Ազոտ և ֆոսֆոր

1.- Ո՞ր  տարրերն են   ընդգրկված 5֊րդ խմբի գլխավոր ենթախմբում…

N-Ազոտ , P-Ֆոսֆոր, As-Արսեն, Sb-Ծարիր, Bi-Բիսմութ

2.-Ո՞ր տարրի  մոտ է ավելի ուժեղ արտահայտված  ոչ մետաղական հատկությունները ազոտի՞.թե `ֆոսֆոր՞. ինչո՞ւ. …

Ավելի մեծ է ազոտինը, քանի որ ֆոսֆորի էլեկտրաբացասականությունը ավելի քիչ է:

3.- Ինչո՞ւ  են  ազոտը և ֆոսֆորը համարվում կենսական  տարրեր…

Քանի որ դրանք շատ կենդանի օրգանիզմների և բույսերի բաղկացուցիչ մաս են կազմում, և կարևոր են ֆիզիոլոգիական պրոցեսների համար:

4.-Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ  բույսերի աճման  համար…

Ամեն տեսակի բույս ունի իր բարենպաստ պայմանները աճելու համար, բայց հիմնականում հարկավոր է՝ լույս, ջուր, հող, խնամք և այլն…

5.- Ինչո՞ւ են  հողին տալիս  պարարտանյութեր, ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….

Պարարտանյութը օգնում է բույսին աճել ավելի արագ և բերքատվությունը բարձրացնել: Ինձ ծանոթ է բուսահողը:

*6. Ւ՞նչ  է  պարարտանյութը….

Օրգանական, անօրգանական և կենսաբանական նյութեր են, որոնք օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութ կարող է ծառայել օրինակ՝ բանանի կլեպը