Posted in Բնագիտություն, Uncategorized

Առողջ ապրելակերպ

Մարդու առողջությունը համարվում է մարդու կարևորագույն խնդիրներից մեկը։ Տարբեր գիտություններում (բժշկություն, հոգեբանություն, կենսաբանություն, մանկավարժություն և այլն) կատարված հետազոտությունների հիման վրա կապ է առաջացել մարդու գործունեության և առողջության սերտ փոխկապվածություն միջև։ Առողջ ապրելակերպ հասկացությունը սահմանելիս առաջնորդվում ենք նրանով, որ “Առողջ ապրելակերպը կենսագործունեության ձև է, որը համապատասխանում է տվյալ մարդու կյանքի որոշակի պայմաններին և ուղղորդված է մարդու առողջության ամրապնդմանը, հիգիենիկ առանձնահատկություններին, սոցիալ–կենսաբանական ֆունկցիաների լիարժեք կատարմանը”, որտեղ առանձնացվում է այն միտքը, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա միայն իրեն բնորոշ անհատական առողջ ապրելակերպը։ Համաշխարհային արդի զարգացումները, հասարակական հարաբերություններում և շրջակա միջա­վայրի միջև կատարվող փոփոխությունները իրենց ներգործություններն են թողնում մարդու առողջության վրա։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության բնորոշման համաձայն դիտվում է ոչ միայն հիվանդությունների բացակայություն, այլ նաև կենսաբանական, ֆիզիկական, հոգեկան, սոցիալական լիարժեք բարեկեցու­թյուն։ Առողջ ապրելակերպը նախապայման է զարգացման տարբեր կողմերով մարդու կյանքում։ Առողջ ապրելակերպ – մարդու կյանքի օրինակն է , ուղղված է հիվանդությունների կանխարգելման և առողջությանխթանման։

  • առողջության պահպանմանն ուղղված պատասխանատու, անվտանգ վարքագծի ձևավորումը,
  • ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորումը,
  • առողջության պահպանման եղանակներ, մեթոդները և հիմնական միջոցա­ռում­ները,
  • վնասակար սովորությունների, սխալ վարքագծի պատճառով առաջացող հիվանդությունների կանխարգելումը,
  • մարդու կյանքին և առողջությանը անմիջական վտանգ սպառնացող հիվանդությունների (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, սեռավարակներ), թմրամիջոցներից կախվածությունների նախականխումը։

Առողջ ապրելակերպն իր մեջ ընդգրկում է հետևյալ բովանդակությունները

  1. Ֆիզիկական առողջություն,
  2. Հոգեկան առողջություն,
  3. Սոցիալական առողջություն,
  4. Առողջության վրա ազդող գործոններ և միջավայր:

Այս ուղղությունները իրենց բովանդակության մեջ ներառում են հետևյալ բաղադրիչները`

  • անձնական հիգիենայի հմտություններ,
  • ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործման և չարաշահման կանխարգելում,
  • առողջ սնունդ և սննդակարգի պահպանում,
  • արժեքային ընկալումների զարգացում առողջության պահպանման վերաբերյալ,
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում,
  • առողջության պահպանման վերաբերյալ արժեքային ընկալումների զարգացում:

download

Posted in Բնագիտություն, Uncategorized

ՀՀ կարմիր գիրք

Արտաքին կառուցվածք

Մարմնի երկարությունը 100-115 սմ է, թևերի բացվածքը՝ 266-282 սմ, կենդանի զանգվածը՝ 5, 5-6, 5 կգ։ Խոշոր անգղ է, թևերը՝ համաչափ երկար ու նեղ, պոչը՝ երկար, ծայրը՝ բութ։ Հասունի մարմինը վերևից սևավուն է, ներքևից՝ խամրած նարնջագույն։ Աչքերի երկայնքով տարածվող սև ակնադիմակը կտուցի հիմքից վերածվում է մորուքի։

Երիտասարդի մարմինը վերևից մուգ դարչնագույն է, ներքևից՝ մոխրադարչնագույն, գլուխը և վիզը՝ սևավուն։ Սավառնում է՝ թևերը թեթևակի կախ գցած, ծայրերը վեր ցցած, հաճախ՝ ձորերի ու լեռնամարգագետինների վրայով։ Բնակվում է անտառներին ու մարգագետիններին մերձ խոր ձորերում ու լեռներում։

Սննդառություն

Սնվում է վայրի և ընտանի կենդանիների մկանային ու ոսկրային մնացորդներով, որսում է նաև թռչուններ, մանր կաթնասուններ։

Բազմացում և զարգացում 

Ամուսնական զույգերը անբաժան են ողջ կյանքի ընթացքում։ Բազմանում են հունվար-սեպտեմբերին։ Բույնը ծավալուն կույտ է՝ ճյուղերից, խոտաբույսերից, բրդից, մորթուց։ Բնադրում է ժայռաքիվերին կամ խոր խորշերում։ Դնում է 84 մմ տրամագծով, բաց կարմրավուն-դարչնագույն՝ մանուշակագույն վրձնախազերով 1-2 ձու։

Այլ լեշակերների համակարգում կատարում է սանիտարի դեր, սակայն լեշի և դիակների խիստ կրճատման հետևանքով բնադրման նախապատրաստվելու շրջանում կարիք ունի արհեստական կերակրման։

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

download

Posted in Բնագիտություն, Uncategorized

ծաղկի կառուցվածք

Ներկայացված նկարում երևում է ծաղկի կառուցվածքը:

Ծաղիկ. ծաղիկը արտաքինից շատ պարզ բան է, որ բազում մարդկանց ուրախություն, հուզմունք և երջանկություն է պարգևում: Իրականում ծաղկի ներսը մի բարդ կառուցվածք է:  Վիքիպեդիայում կարդացի ծաղկի մասին ու իմացա, որ բույսերի որոշ տեսակների ծաղիկներ սեռ ունեն:

Նկարում պատկերվածծաղիկն ունի և՛ առէջ և վարսանդ, այսինքն այս ծաղիկը երկսեռ է:

Վարսանդը ծաղկի իգական սեռը պայմանավորող օրգանն է: Կազմված է սպիից, սռնակից և սերմնարանից։ Սերմնարանի ներսում  գտնվում են մեկ կամ մի քանի սերմնաբողբոջներ, որոնցից զարգանում են սերմերը,  իսկ ամբողջ սերմնարանից՝ պտուղը: Նկարին նայելով, կարող եք տեսնել վարսանդը:

Վարսանդին շրջապատել են առէջները՝ ծաղկի արական օրգանները: Դրանք ունեն առէջաթելեր և փոշանոթներ: Հենց այդ փոշանոթներում էլ զարգանում են փոշեհատիկները:

Փոշեհատիկը քամու, մեղվի, թիթեռի կամ մեկ այլ միջատի միջոցով առէջի փոշանոթից ընկնում է վարսանդի սպիի վրա, հետո սռնակով իջնում եւ հասնում սերմնարան, որտեղ էլ այն աստիճանաբար վեր է ածվում սերմի, հետո՝ պտղի: Սա նման է մայրիկի փորում մեծացող բալիկին:

download

Posted in Բնագիտություն, Uncategorized

Էլեկտրական հոսանք

Առաջացման անհրաժեշտ պայմանները 

Կայծակներն առաջանում են լիցքավորված մասնիկների կուտակման տեղերում։

Կայծակի փոխադրած լիցքերի հավաքումը կատարվում է վայրկյանի հազարերորդական մասերի ընթացքում, մի քանի կմ3 տարածությունում գտնվող իրարից լավ մեկուսացված միլիարդավոր մասնիկներից։

Կայծակի առաջացման համար անհրաժեշտ է, որ ամպի համեմատաբար փոքր ծավալի մեջ ձևավորվի էլեկտրական պարպում սկսելու համար անհրաժեշտ լարում (≈1ՄՎ/մ) ունեցող էլեկտրական դաշտ, իսկ ամպի նշանակալի մասում լինի սկսված պարպմանն աջակցելու համար անհրաժեշտ միջին լարումով (≈0.1-0.2 ՄՎ/մ) դաշտ։ Կայծակի միջոցով ամպի էլեկտրական էներգիան վերափոխվում է ջերմային, լուսային և ձայնային էներգիաների։ Ձայնային էներգիայի անջատումն արտահայտվում է ամպրոպի ձևով։

Հոսանքի աղբյուր 

Հոսանքի առաջին աղբյուրը ստեղծել է Ալեսսանդրո Վոլտան 1800 թվականին։ Նա վերցրել է արծաթե ու ցինկե մի քանի տասնյակ զույգ կլոր թիթեղներ և նրանց միջև աղաջրի մեջ թրջված ստվարաթղթի կլոր միջադիրներ դնելով, այդ ամենը դասավորում է սյան տեսքով։ Հետո վերին և ներքևի թիթեղներին հաղորդալար ամրացնելով, Վոլտան ստանում է հաստատուն հոսանքի առաջին աղբյորը։ Այս հոսանքի աղբյուրը կոչում են վոլտյան սյ1427-36ուն։

Posted in Բնագիտություն, Uncategorized

Կայծակ

Կայծակ նաև՝ շանթ, մթնոլորտում՝ ամպերի կամ ամպի և երկրի միջև տեղի ունեցող կայծային էլեկտրական պարպում է։ Սովորաբար դրսևորվում է պայծառ լույսի բռնկումով և ուղեկցվում որոտով։ Պարպման ժամանակ հոսանքի ուժը հասնում է 10-100 հազար ամպերի, լարումը՝ տասնյակ միլիոնավորներից մինչև միլիարդավոր վոլտի։

 

Հատկություններ 

Երկրագնդի վրա ամենահաճախ կայծակները տեղի են ունենում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքի լեռներում գտնվող փոքրիկ Կիֆուկա գյուղի մոտ։ Մեկ քառակուսի կիլոմետր տարածքի վրա տարեկան տեղի է ունենում կայծակի 158 բռնկում։ Կայծակները հաճախակի են նաև Վենեսուելայում, Սինգապուրում, Բրազիլիայի հյուսիսում և Կենտրոնական Ֆլորիդայում։

Տեսակները 

Կայծակները լինում են գծային, գնդային և օղաձև։ Ավելի հաճախ հանդիպում է գծային կայծակ, որի երկարությունը հասնում է մի քանի կմ-ի, տևողությունը՝ 10-4 վրկ-ի, հոսանքի ուժը՝ 100 կԱ-ի։ Գնդային կայծակի բնույթը դեռևս բացահայտված չէ։

Կայծակի ավերիչ հետևանքներից պաշտպանվելու համար կիրառվում են շանթարգելներ։

Առաջացման անհրաժեշտ պայմանները  

Կայծակներն առաջանում են լիցքավորված մասնիկների կուտակման տեղերում։

Կայծակի փոխադրած լիցքերի հավաքումը կատարվում է վայրկյանի հազարերորդական մասերի ընթացքում, մի քանի կմ3 տարածությունում գտնվող իրարից լավ մեկուսացված միլիարդավոր մասնիկներից։

Կայծակի առաջացման համար անհրաժեշտ է, որ ամպի համեմատաբար փոքր ծավալի մեջ ձևավորվի էլեկտրական պարպում սկսելու համար անհրաժեշտ լարում (≈1ՄՎ/մ) ունեցող էլեկտրական դաշտ, իսկ ամպի նշանակալի մասում լինի սկսված պարպմանն աջակցելու համար անհրաժեշտ միջին լարումով (≈0.1-0.2 ՄՎ/մ) դաշտ։ Կայծակի միջոցով ամպի էլեկտրական էներգիան վերափոխվում է ջերմային, լուսային և ձայնային էներգիաների։ Ձայնային էներգիայի անջատումն արտահայտվում է ամպրոպի ձևով։

Posted in Բնագիտություն, Uncategorized

Երկրի ձգողական ուժ

Ձգողականություն (միջազգային տերմինը՝ գրավիտացիա, լատիներեն  «ծանրություն» բառից), տիեզերական ձգողություն, ունիվերսալ հիմնարար փոխազդեցությունը բոլոր նյութական մարմինների միջև։ Փոքր արագությունների և թույլ ձգողական փոխազդեցության դեպքում նկարագրվում է Նյուտոնի ձգողականության օրենքով, ընդհանուր դեպքում՝ Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսությամբ: Չորս հիմնական փոխազդեցություններից ամենաթույլն է։ Քվանտային սահմանում ձգողականությունը պետք է նկարագրվի ձգողականության քվանտային տեսությամբ, որը դեռ ամբողջովին մշակված չէ։

images