Posted in Իրավունք, Uncategorized

Հավաքների կազմակերպման իրավունք

Ընթացք՝

  • Հավաքի հասկացությունը

Հավաքը, դա երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային որևէ պահանջի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: Հավաքը հանրային է և դրան կարող է մասնակցել ցանկացածը։ Հավաքն իրականացվում է մեկ վայրում հավաքվելու կամ երթի, քարոզարշավի միջոցով։ Հավաքը իրականացվում է պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածքում ։

Համաչափության և այլ հիմնարար սկզբունքները

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք սույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով։

  • Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը

Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, հավաքի ժամանակ խախտվում են տվյալ կանոնները. պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։

Արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։

  • Հավաքներին մասնակցելու իրավունքը

Հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք։ Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։ Հավաքի մասնակից է այն անձը, որը հավաքի անցկացման ժամանակ գտնվում է հավաքի վայրում` հավաքին մասնակցելու նպատակով: Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման վայրում հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնելու կամ աշխատանքային պարտականությունները կատարելող անձիք։

  • Հավաքի կազմակերպիչը Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ։

Հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է։ Եթե հավաքը կազմակերպվում է իրավաբանական անձի կողմից, ապա հավաքի ղեկավարը իրավաբանական անձի ղեկավարն է։ Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։ Եթե հավաքի ղեկավարի պարտականությունները փաստացի իրականացնում է այլ անձ, ապա նա է կրում սույն օրենքով հավաքի ղեկավարի համար սահմանված իրավունքները և պարտականությունները։

Posted in Իրավունք

Ֆեմինիզմ

Ֆեմինիզմ քաղաքական և սոցիալական շարժումների և գաղափարախոսությունների ամբողջություն է, որն ունի մեկ ընդհանուր նպատակ՝ սեռերի համար սահմանել, զարգացնել և հասնել հավասար քաղաքական, տնտեսական, մշակութային, անձնական և սոցիալական իրավունքների: Ֆեմինիստական շարժման կարևոր նպատակներից է կանանց համար կրթական և մասնագիտական հնարավորությունների հաստատումը, այդ իրավունքների հավասարեցումը տղամարդկանց իրավունքներին։

Ֆեմինիստական շարժման արշավների հիմնական պայքարը կանանց իրավունքների համար է։ Նրանք պայքարում են կանանց ընտրական իրավունքի, կանանց աշխատելու իրավունքի, աշխատավայրում հավասար իրավունքների և հավասարաչափ վարձատրության, սեփականություն ունենալու, կրթություն ստանալու, պայմանագրեր կնքելու, ամուսնության մեջ հավասար իրավունքներ ունենալու, ինչպես նաև հղիությամբ և երեխայի խնամքով պայմանավորված ժամանակավոր անաշխատունակ համարվելու իրավունքի համար։

Ինտերսեկցիոնալ/միջահատական տեսությունը վիճարկում է այն միտքը, որ կանայք միատարր կատեգորիա են և կիսում են նույն կյանքի փորձը: Այն հեղինակել է իրավաբան Քիմբերլե Քրենշոն 1989թ., երբ իր աշխատության մեջ նկատել է, որ սևամորթ կնոջ փորձառությունը հնարավոր է հասկանալ միայն ռասայի ու գենդերի սինթեզի դիտարկման շնորհիվ:

Ինտերսեկցիոնալ/խաչաձևվող ֆեմինիզմը ավելին է, քան պարզապես նորաձև ֆեմինիստական տերմին: Այս տերմինը ցույց է տալիս, թե որքան բազմազան ու ներառական է ֆեմինիզմը: Եթե ֆեմինիզմը հանդես է գալիս կանանց իրավունքների և սեռերի միջև հավասարության օգտին, ապա ինտերսեկցիոնալ ֆեմինիզմը ցույց է տալիս, թե ինչպես են կանանց համընկնող ինքնությունները՝ ներառյալ ռասան, դասը, ազգությունը, կրոնը և սեռական կողմնորոշումը, ազդում ճնշման ու խտրականության նրանց փորձառության վրա:

Դասի ընդացքում մենք քննարկեցինք ֆեմինիզմը և մի քանի օրինակներ բերեցինք: Օրինակ՝ մեքենա վարելու կամ ծխախոտ օգտագործելու վերաբերյալ: Աղջիկները ասում էին, որ նրանք իրավունք ունեն մեքենա վարելու կամ ծխախոտ օգտագործելու, իսկ տղաներից մի քանիսը ասում էին, որ աղջիկները չեն կարողանում մեքենա վարել, և երբ աղջիկը ծխում է, դա տգեղ է: Իսկ իմ կարծիքով աղջիկները կարողանում են մեքենա վարել և հարկ եղած դեպքում՝ պետք է վարեն։ Իսկ ինչ վերաբերվում է ծխելուն, իմ կարծիքով աղջիկը կարող է ծխել, բայց ոչ մարդաշատ վայրերում: