Posted in Կենդանիներ, Uncategorized

Կոլիբրի

Արտաքին կառուցվածք  

Աշխարհի ամենափոքր թռչուններն են, մարմնի երկարությունը՝ 5, 7—21, 6 սմ, քաշը՝ 16—20 գ։ Արուների փետուրները շատ վառ են, էգերինն ավելի մեղմ են գունավորված։ Թռչում են շատ արագ (մինչև 80 կմ/ժամ)։

Սննդառություն 

Սնվում են ծաղիկների նեկտարով, սարդերով, միջատներով։ Գիշերը, սննդի անբավարարության և ցրտի ժամանակ ընկնում են թմրության մեջ, նյութափոխանակության ինտենսիվությունը նվազում է, մարմնի ջերմաստիճանը 39—43 °C-ից իջնում է մինչև 14, 5—21 °C։

Տարածվածություն

Կոլիբրիները բացառապես Արևմտյան կիսագնդի թռչուններ են։ Ամենաշատը (163 տեսակ) տարածված են Հարավային Ամերիկայի արևադարձերում։

Բնադրում 

Զույգեր չեն կազմում, պոլիգամ են, չվող, բույնը կառուցում, թխսում և ձագերին կերակրում է էգը։ Բնադրում են ծառերի, թփերի վրա, առանձին տեսակներ բույնը ծեփում են ժայռերին։ Դնում են 1—2 ձու, թխսում 14—19 օր։ Օգտակար են, նպաստում են բույսերի փոշոտմանը։

 imagesimages

 

Posted in Կենդանիներ

Միչատներ

Սարդեր

Սարդերսարդակերպերի (Arnanei) դասիհոդվածոտանիներիկարգ։ Չափերը 0,7–110 մմ, գունավորումը բազմազան է։ Մարմինը կազմված է գլխակրծքից և փորիկից, որոնք միացած են կարճ ցողունիկով։ Գլխակրծքի առջևի մասում՝ մեջքի կողմից տեղադրված է սովորաբար 8 աչք։ Սարդերն ապրում են ամենուրեք՝ և՛ արևադարձային գոտիներում, և՛ տունդրայում, և՛ շոգ անապատներում ու բարձր լեռներում։ Գիշերային գիշատիչներ են։ Սնվում են հիմնականում միջատներով (նաև վնասատու) և դրանով օգուտ են տալիս մարդուն։ Սարդերը պատկանում են սարդակերպների դասի հոդվածոտանիների կարգին։ Հայտնի է մոտ 27 հազար, Հայաստանում՝ 300–350 տեսակ։ Առավել տարածված են խաչասարդը, տնային, թռչնակեր, արծաթափայլ և այլ սարդեր։

 

 

Ընդհանուր տեղեկություններ

Սարդի ներքին կառուցվածքը

Գիշատիչ են, սնվում են գլխավորապես միջատներով։ Սարդն իր բռնած որսը պարուրում է սարդոստայնով, այնուհետև վրան մարսողական հյութ արտազատում, որն արագորեն փափկացնում է որսի հյուսվածքները, և այդ վիճակում ներծծում։ Բաժանասեռ են, արուները հաճախ էգերից փոքր են։ Զարգացումն ուղղակի է, առանց կերպարանափոխության։ Հայտնի է սարդերի մոտ 21 հազար (Հայաստանումում՝ շուրջ 2000) տեսակ։ Սարդերի շատ տեսակներ ոչնչացնում են վնասատու միջատներին։

Լինում են նաև շատ ամուր սարդոստայնաթելեր։ Հարավային Ամերիկայի բնակիչները ճյուղերից շրջանակ են պատրաստում, քողարկում տերևներով և գիշերը թողնում անտառում։ Առավոտյան շրջանակին ամրացված է լինում այնքան հուսալի ցանց, որով հնարավոր է ձուկ որսալ։ Այդպիսի ցանցեր հյուսում է 10 սմ երկարությամբ հսկա թավամազ սարդը։ Երբեմն թվում է, թե սարդոստայնը լքված է։ Իրականում սարդը թաքնվում է մոտակայքում և սպասում։ Երբ ցանցն ավար է ընկնում, նա անմիջապես իմանում է. այդ մասին նրան հաղորդում են սարդոստայնաթելի «ազդանշանային» տատանումները, քանի որ սարդոստայնաթելը ձգվում է մինչև սարդի դարանը։ Ընդունելով «ազդանշանը»՝ սարդն իսկույն նետվում է դեպի որսը, որը չի կարող ազատվել ցանցից, որովհետև դրա թելերը պատված են կպչուն նյութով։ Սարդերի վերջավորությունների (6 զույգ) 1-ին զույգի (խելիցերներ) ճանկերի վրա բացվում են թունավոր գեղձերի ծորանները։ Տնային սարդի և խաչասարդի թույնը կարող է ճանճ սպանել։ Մարդու և ընտանի կենդանիների համար վտանգավոր է մորմը (տարանտուլ)։ Վերջինիս խայթոցն առաջացնում է ընդհանուր թունավորում։ Հայաստանումում հայտնի հարավռուսական մորմը հանդիպում է Արարատյան դաշտում. ապրում է քարերի տակ, գետնափոր բներում։ Հայտնի են նաև ուրիշ թունավոր սարդեր. օրինակ՝ չոր տափաստաններում և կիսաանապատներում տարածված կարակուրտի խայթոցը կարող է ձի սպանել։ Սարդերին հատուկ են շրջապատին հարմարվելու՝ պաշտպանական գունավորման, ձևի նմանեցման (միմիկրիա) երևույթները։

 

images

 

 

Մրջյունները թաղանթաթևավորների կարգի միջատների ընտանիքի միջատներ են: Հայտնի է մոտ 14 հզ., ՀՀ-ում՝ 116 տեսակ: Առավել տարածված են թափառող, ճահճային, խցանագլուխ մրջյունները, դեղին լագիուսը և այլ տեսակներ:
Մրջյունի մարմինը կազմված է գլխից, կրծքից, ցողունիկից և փորիկից: Աշխատավոր մրջյունների մարմնի երկարությունը 0,8–30 մմ է (էգերն ավելի խոշոր են), աչքերը պարզ են, բարդ (զբաղեցնում են գլխի զգալի մասը) կամ բացակայում են: Ծնոտները զինված են մի քանի ատամիկներով կամ ունեն ատամնավոր ծամող եզրեր: Կան թևավոր և անթև տեսակներ: Ջերմասեր են: Տեսակների թիվն արևադարձային երկրներում ավելի շատ է, քան բարեխառն գոտում: 
Մրջյունները զարգացած բնազդներով «հասարակական» միջատներ են: Մրջնաընտանիքում անհատների թիվը 1 տասնյակից մի քանի միլիոն է՝ կազմված հետևյալ կաստաներից՝ ձվադրող մեկ կամ մի քանի անթև էգերից՝ թագուհիներից, աշխատավոր թերզարգացած բազմաթիվ էգերից և թևավոր արուներից ու էգերից: Աշխատանքի բաժանումը կատարվում է խոշոր, միջին և փոքր մրջյունների միջև (ամենամեծերը կոչվում են զինվորներ): Մրջնաընտանիքի ամենաբազմանդամ խմբի՝ աշխատավորների վրա են դրված բույն կառուցելու, սնունդ հայթայթելու, էգին և սերնդին խնամելու, թշնամիներից պաշտպանելու պարտականությունները: Բնում զարգանալուց հետո թևավոր էգերն ու արուները լքում են այն և հարսանեկան թռիչքի ժամանակ զուգավորվում: Արուները կարճ ժամանակ անց սատկում են, իսկ բեղմնավորված էգերը (հիմնադիր էգեր), ազատվելով թևերից, պատրաստում են ապագա բնի առաջին խցիկը, որտեղ և ձվադրում են: Թևավոր էգի կամ թագուհու ձվերից դուրս են գալիս կոր ու սպիտակ, որդանման թրթուրներ: Աշխատավոր մրջյունները նրանց կերակրում են սննդարար խյուսով, իսկ հետո թրթուրները կերպափոխվում են հարսնյակների: Հարսնյակը, որ գտնվում է բոժոժի մեջ, շատ նման է հասուն մրջյունի, միայն թե սպիտակ է ու անշարժ: Թրթուրի ստացած սննդից կախված՝ հարսնյակից դուրս են գալիս կա՜մ աշխատավոր մրջյուն՝ թերզարգացած էգ, կա՜մ թևավոր արուներ ու էգեր: Աշխատավոր մրջյունները կարող են ապրել մինչև 3–4 տարի, իսկ հիմնադիր էգերի կյանքի տևողությունն ամենաերկարն է միջատների աշխարհում (մինչև 20 տարի):
Մրջնանոցները բարդ կառուցվածք ունեն: Մրջյունների կուտակը, որը մարդիկ տեսնում են գետնի վրա, մրջնանոցի վերնահարկն է միայն, իսկ գլխավոր մասը (ստորգետնյա «սրահները») գետնի խորքում է: Կան և մշտական բույն չունեցող, թափառող տեսակներ. օրինակ՝ արևադարձային երթային մրջյունները շարասյուներով շարժվում են անտառներով, անցնում առվակների վրայով և իրենց ճանապարհին ուտում, փչացնում են բազմաթիվ բույսեր: Ընդհանրապես, մրջյունները սնվում են բուսական և կենդանական կերով, իսկ որոշ տեսակներ՝ առավելապես լվիճների քաղցր արտաթորանքով: Աշխատավոր մրջյունները թագուհուն և թրթուրներին սնում են իրենց թքագեղձերի արտադրած խյուսով:
Ամերիկյան հովանոցավոր մրջյունները մի քանի րոպեում կարող են տերևազրկել մեծ ծառը. նրանք կլոր-կլոր կտրատում են տերևներն ու շալակած տանում մրջնանոց, ապա ստորգետնյա «սրահների» խորքում այդ տերևների վրա աճեցնում են հատուկ սնկեր, ավելի ճիշտ՝ սնկամարմին: Սնկամարմնի վրա աճում են մականանման ցուպիկներ, որոնք հովանոցավոր մրջյունների համար հաճելի կեր են: Այդ քմահաճ բույսի աճման համար մրջյուններն ստեղծում են անհրաժեշտ պայմաններ (ջերմություն ու խոնավություն): Մարդկանց դեռևս չի հաջողվել լաբորատորիայում նման սնկամարմին աճեցնել:
275px-fire_ants02
Posted in Կենդանիներ, Uncategorized

Կատվազգիներ

Մարմնի կառուցվածք

Մարմինը բարեկազմ է, ոտքերը՝ համեմատաբար երկար, մատնագնաց, առջևինները՝ հնգամատ, հետինները՝ քառամատ։ Ճանկերը ներքաշվող մագիլներով են, խոշոր, կեռված։ Բնորոշ գիշատիչներ են. մեծ մասի ժանիքները լավ զարգացած են, աղորիքները սուր կատարներով են։ Մազածածկը կարճ է։ Ունեն լավ զարգացած տեսողություն և լսողություն։ Գլուխը կլորավուն է, պոչը՝ երկար։[1]

Լուսան

Լուսան (լատ.՝ Lynx), կաթնասունների դասի գիշատիչ կատվազգի, որը ավելի մոտիկ է կատուներին (Felis).

Լուսանները տարածված են Եվրոպայում, Հյուսիսային, Միջին և մասամբ Առաջավոր Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է Արարատի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Բնակվում է անտառներում, անտառամերձ ժայռերում։ Երբեմն լուսանին անվանում են վայրի կատու, թեև լուսանի և կատվի միջև շատ մեծ տարբերություններ կան։ Լուսանն անհամեմատ խոշոր է, մարմնի երկարությունը 82–109 (երբեմն՝ 150) սմ է, կենդանի զանգվածը՝ 8–17 (երբեմն՝ մինչև 32) կգ։

275px-lynx_lynx_poing

 

 

 

Հատկանիշներ 

Այնուհանդերձ՝ լուսանը կատվազգի է, նա ևս հրաշալի ծառ է մագլցում, տեսնում է մթության մեջ։ Ինչպես ընտանի կատուն, նա էլ հիանալի լսողություն և թույլ հոտառություն ունի։ Լուսանը կարող է գաղտագողի մոտենալ որսին կամ ժամերով համբերությամբ դարանակալել։ Նրա ավարն են դառնում մայրեհավերը, աքարներն ու եղնիկները։ Որսում է նաև նապաստակներ, մկներ և այլ կրծողներ։ Ընտանի կենդանիների վրա գրեթե չի հարձակվում։ Ակտիվ է մթնշաղին և գիշերը։

Բազմացում

Լուսանն ունենում է 2–3 ձագ, որոնք նման են փիսիկների, բայց 2-3 շաբաթականում, երբ նրանք դեռևս կաթնակեր են, արդեն սկսում են ճպուռներ ու թռչնակներ որսալ։ 2 ամսականում նրանք մոր հետ լքում են որջը, որը լուսանները սովորաբար սարքում են անփութորեն՝ ծառերի արմատների, թփերի տակ կամ փչակներում, և թափառական կյանք են սկսում։ Լուսանն ապրում է 25 տարի։ Արդյունագործական նշանակությունը մեծ չէ, օգտագործվում է միայն մորթին։

Նրա շարքին են պատկանում մի քանի միջին չափերի կատուներ։

 

 

Արտաքին հատկանիշներ

Մարմինը համաչափ է, գեղակազմ, երկարությունը՝ մինչև 165 սմ, պոչինը՝ 75–110 սմ, քաշը՝ 60 կգ։ Էգերն ավելի փոքր են։ Մարմինը ձգված է, մկանոտ, ոտքերը համեմատաբար կարճ են։ Մեջքը դեղին է կամ դեղնակարմրավուն՝ մոխրագույն երանգով, համաչափ ցրված վարդանախշաձև սև բծերով, կան նաև լրիվ սև մորթով հովազներ (հանդիպում է Ճավա կղզում)։ Ականջները կարճ են ու կլորավուն։ Ոտքերն ամուր են, թաթերը՝ լայն ու սուր ճանկերով։

Ապրում է անտառներում, սարերում։ Լավ մագլցում են ծառերը։ Ունի սուր տեսողություն, լավ լսողություն, թույլ հոտառություն։

Տարածված է Հարավային Ամերիկայի հյուսիսային կեսում և Ասիայի որոշ շրջաններում։ ՀՀ է անցնում Թուրքիայից և Իրանից։ Հանդիպում է Սյունիքի մարզից Արարատի մարզ ընկած գոտու, երբեմն՝ նաև հյուսիսային մարզերի անտառներում։ Որջը սարքում է քարանձավներում, ժայռաճեղքերում, հաստաբուն ծառերի փչակներում, երբեմն՝ մացառախոզերի հին բներում։ Սնվում է եղջերուներով, այծյամներով, վայրի խոզերով, նապաստակներով, մկնանման կրծողներով, նաև ձկներով ու լեշերով։ Ուժեղ և ճարպիկ կենդանի է, որսի վրա հարձակվում է գաղտագողի՝ դարանակալելով։ Ունենում է 1–4 (երբեմն՝ 6) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3 (երբեմն՝ 6–8) ամիս։ Ձագերը 5 ամսականում կարող են որսալ մանր կենդանիներ, 1–1,5 տարեկանում՝ ապրել ինքնուրույն։ Անազատ պայմաններում հովազն ապրում է 21 տարի։

Բազմացումը

Ունենում է 1–4 (երբեմն՝ 6) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3 (երբեմն՝ 6–8) ամիս։ Ձագերը 5 ամսականում կարող են որսալ մանր կենդանիներ, 1–1,5 տարեկանում՝ ապրել ինքնուրույն։ Անազատ պայմաններում հովազն ապրում է 21 տարի։

Տարածվածություն

Ընձառյուծներն ամենատարածված վայրի կատվազգիներն են, բնակվելով արևելյան և կենտրոնական Աֆրիկայում, որոշ խմբեր կան մերձ-սահարյան Աֆրիկայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Արաբական թերակղզում, Ռուսաստանում, Կորեայում, Չինաստանում, Կովկասում, Թուրքմենստանում, Իրանում, Հնդկաչին թերակղզում, Ցեյլոն կամ Շրի Լանկա կղզում։ Նրանք անհետացել են մայրցամաքային Եվրոպայից։

Գրանցված է Բնության պահպանության միջազգային միության և ՀՀ Կարմիր գրքերում։

Հայաստանում

Հայաստանում, մարդիկ և ընձառյուծները ապրում են կողք-կողքի վաղ Հոլոցենից։ 20-րդ դարի կեսերին ընձառյուծները տարածված էին ողջ երկրի տարածքով։[3] Սակայն տարածքի կրճատումը, որսը իջեցրել են ընձառյուծների թվաքանակը մինչև 10-13 անհատների։ Ներկայումս ընձառյուծը տարածված է Խոսրովի անտառ արգելոցում, որ գտնվում է Երևանից հարավ-արևելք, Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմուտքում, որտեղ 2000 թ. հոկտեմբերից մինչև 2002 թ. հուլիսը 10 ընձառյուծ է նկատվել։[4] Ընձառյուծները տարածված են նաև Մեղրիի լեռնաշղթայի մոտակայքում, Հայաստանի ծայր հարավում, որտեղ սակայն 2006 թ. օգոստոսից մինչև 2007 թ. ապրիլը միայն մեկ ընձառյուծ է նկատվել։ Ներկայումս[5]

 

275px-amur_leopard_panthera_pardus_orientalis_facing_forward_1761px

Posted in Կենդանիներ

Կապիկներ

Կենսաբանական հատկանիշեր

Կապիկների քաշը 400գ-180 կգ է և ավելի, մարմնի երկարությունը մինչև 2 մ։ Որոշ կապիկների պոչը մարմիններից երկար է, մյուսներինը՝ հավասար կամ կարճ, երբեմն՝ կառչող։ Մարդանման կապիկները պոչ չունեն։ Կապիկների վերջույթները լավ զարգացած են, ունեն 5 մատ, որոնց ծայրերին կան շոշապող թմբիկներ: Մազածածկը զարգացած է, առանձին մասերում նույնիսկ երբեմն շատ երկար է և առաջացնում եմ բաշ, բեղեր, մորուք: Դեմքը և ականջի խոցիները մազապատ չեն։ Խոշեր, մարդանման կապիկների գանգն ունի ոսկրային կատարներ, որոնք ամրանում են հզոր, ծամող մկաններին: Լավ զարգացած են դիմային մկանները։

Ստամոքսը պարզ է, բուսական կերով սնվողներինը՝ բարդ։ Կույրաղի ունեն բոլոր կապիկները, սակայն որդանման ելունը բնորոշ է միայն մարդանման կապիկներին։ Գլխուղեղը մեծ է, գալարներով ու ակոսներով հարուստ, մեծ կիսագնդերը ծածկում են ուղեղիկը։ Լավ զարգացած են տեսողությունն ու լսողությունը։ Կապիկների ձայնալարերը զրկված են ձգող մկաններից և ընդունակ չեն ելևէջելու հնչյունները։

Posted in Կենդանիներ, Uncategorized

Օձեր

Տարբեր տեսակների հասուն օձերի մարմնի երկարությունը 7,5 սանտիմետրից – 12 մետր է, զանգվածը՝ 5 գ – 200 կգ, կյանքի տևողությունը՝ 8-40 տարի։

Գանգի ոսկորները միացած են շարժուն ձևով, իսկ ստորին ծնոտի աջ ու ձախ աղեղները՝ ձգվող կապաններով, ինչն ապահովում է օձերի բերանի լայն բացվածքը, ինչը նրանց թույլ է տալիս առանց ծամելու՝ մանրացնել և կուլ տալ բավական խոշոր կենդանիներ։ Ատամները շատ սուր են, կեռանման, հետ ծռված։ Ողերն ու կողերը բազմաթիվ են, գրեթե միանման։ Կրծքավանդակ չունեն։ Զուրկ են վերջույթներից միայն որոշ տեսակախմբերում պահպանված են հետին վերջույթների մնացորդներ, որոնք որոշ տեսակների մոտ արտահայտված են նաև հետանցքի կողքերում գտնվող զույգ ճանկերի տեսքով։ Օձերի թոքերը զարգացած են անհամաչափ. աջը սովորաբար ուժեղ է զարգացած և զբաղեցնում է մարմնի առջևի 2/3 հատվածը։ Շնչառությունը կատարվում է մարմնի բոլոր մկանների կծկումների շնորհիվ։ Անհանգստության ժամանակ առաջացող խորը շնչառումն ուղեկցվում է յուրահատուկ ֆշշոցով։ Արտաքին ականջ չունեն. լսողությունը գրեթե զարգացած չէ, տեսողությունը զարգացած է համեմատաբար լավ։ Հիմնական զգայարանը վերին ծնոտի առջևի մասում տեղադրված յակոբսոնյան օրգանն է. օդում և առարկաների վրա առկա քիմիական միացությունների մոլեկուլները լեզվով հավաքելով՝ փոխանցում է յակոբսոնյան օրգանների մակերեսին, որի միջոցով տարբերակում է նյութերի ծանոթ և անծանոթ լինելը։ Սնվում է բացառապես կենդանական ծագման կերով, այդ թվում՝ լեշերով։

 

 

Օձերը տարածված են երկրագնդի բոլոր անկյուններում, բայց տեսակների բազմազանությամբ շատ են հատկապես արևադարձային երկրներում։ ՀՀ-ում հիմնական մասն ապրում է նախալեռնային կիսաանապատների, տափաստանների (արևմտյան վիշապիկ, դեղնափոր, բազմագույն սահնօձեր, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ, գյուրզա և այլն), որոշ տեսակներ (պղնձօձ, Դարևսկու և տափաստանային իժեր)՝ անտառային և մերձալպյան գոտիների քարքարոտ զառիվայրերում, ժայռերում,

 

 

 

Բազմացում

Բազմանում է ձվադրությամբ, ձվակենդանածնությամբ կամ կենդանածնությամբ (2-100 ձու)։ Ձվերը ծածկված են փափուկ թաղանթով։ Թունավոր տեսակների թույնն օգտագործվում է բժշկության մեջ։ Մաշկն արժեքավոր է։

Օձի չոր մաշկը ծածկված է թեփուկներով։ Տեղաշարժվում է՝ փորի վրայի թեփուկներով գետնին հենվելով. եթե թեփուկները շփման հենարան չունենան, օձը շարժվել չի կարողանա։ Դրա փոխարեն օձերը հեշտությամբ սողում են ծառն ի վեր. այդ դեպքում նրանց օգնում է հզոր մկանունքը։ Օձերը նաև լողում են։ Անակոնդա հսկա վիշապօձը կամ ջրային լորտուն երկար են մնում ջրում։ Իսկ ծովային օձերի ողջ կյանքն անցնում է ջրում։ Օձերը նայում են անթարթ, նրանց աչքերը կոպեր չունեն, ծածկված են լոկ թափանցիկ թաղանթով։ Ժամանակ առ ժամանակ օձերը մաշկափոխվում են, նույնիսկ աչքերի վրայի կլոր, թափանցիկ թաղանթն է ընկնում։ Բայց այդ կիսաթափանցիկ մաշկը չպետք է շփոթել օձի կաշվի հետ։ Կաշին մնում է և նույնիսկ այնպես է փայլում, ասես լաքած լինի։ Մաշկափոխությունից հետո օձերն արտակարգ գեղեցկանում են։ Շատ թունավոր շառաչող օձերի պոչի ծայրին կան եղջրային բոժոժներ։ Որևէ կենդանու նկատելիս օձը վեր է ցցում պոչն ու թափահարում բոժոժները, որոնց շառաչյունն ազդանշան է, թե ինքը նկատել է կենդանուն, և պետք չէ իրեն մոտենալ։

Հարձակում

Մարդկանց վրա օձերը գրեթե չեն հարձակվում։ Օձը խայթում է, երբ նրան տրորում են կամ ձեռքը մտցնում նրա թաքստոցը։ Օձի թույնը որսի և պաշտպանության նույնպիսի զենք է, ինչպես գիշատիչների ժանիքներն ու ճանկերը։ Թույնն արտադրվում է գլխի 2 կողմերում տեղադրված հատուկ գեղձերում, որտեղից ծորաններով անցնում է թունավոր ատամների մեջ։ Օձերը չեն կծում, այլ «կտցահարում» են՝ թույնը ներարկելով ատամներով առաջացրած վերքի մեջ։ Ատամները շատ սուր են, կեռանման, հետ ծռված։ Այն, ինչը սխալմամբ խայթ են անվանում, պարզապես օձի լեզուն է, որ միշտ «պարում» է նրա շուրթերի շուրջը։ Լեզուն շոշափում է շրջապատը, այն օձի շոշափելիքի օրգանն է. օդում և առարկաների վրա եղած քիմիական միացությունների մոլեկուլները լեզվով հավաքելով՝ փոխանցում է վերին ծնոտի առջևի մասում տեղադրված յակոբսոնյան օրգանին, որի միջոցով տարբերակում է նյութերի ծանոթ ու անծանոթ լինելը։ Շառաչող (բոժոժավոր) օձի աչքերից քիչ ներքև կան 2 փոսիկներ։ Դրանք ընկալում են կենդանիների մարմնից անջատվող ջերմությունը՝ զանազանելով ջերմաստիճանի մեկ հազարերորդականի հասնող տարբերությունները։ Այդ պատճառով էլ օձը կարող է հանգիստ որս անել լիակատար մթության մեջ։ Գիտնականները ջանում են բացահայտել օձի այդ օրգանի գաղտնիքը և դրան նմանվող սարք պատրաստել։ Բացի թունավոր օձերից, կան նաև բազմաթիվ ոչ թունավոր օձեր։ Մարդիկ հաճախ անխտիր ոչնչացնում են օձերին. փոքրերին՝ թույնի վախից, մեծերին՝ հանուն շահույթի. օձերի կաշվից գեղեցիկ պայուսակներ, գոտիներ և կոշիկներ են պատրաստում։

Օձի թույնի օգտակարություն

The strangling of a poisonous snake, representing the crushi Wellcome L0029946.jpg

Օգտակարությունն այն է, նրանց թույնից պատրաստում են արժեքավոր դեղորայք, իսկ թունավոր օձերի խայթոցի դեմ հատուկ շիճուկ են կիրառում։ Օձի թույն ստանալու նպատակով այժմ օձեր են բազմացնում բուծարաններում։ Օձից թույնը վերցնում են՝ նրան ստիպելով «կծել» ապակե փոքրիկ բաժակի շուրթը։ Շատ օձեր ամիսներ շարունակ թույն են տալիս։ Օձերն այլ օգուտ էլ են տալիս. ոչնչացնում են բազմաթիվ վնասատու կրծողների։

 

275px-snakes_diversity

Posted in Կենդանիներ, Uncategorized

Գայլեր

Գայլեր (լատ.՝ Canis), կաթնասունների դասի շնազգիների (Canidae) ընտանիքի ցեղ։ Գայլի էգը կոչվում է ճույռ։ Գայլերն ապրում են ոհմակներով։ Որսին մասնակցում են թե որձերը, թե ճույռերը։

Մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32- 50 կգ, հազվադեպ՝ մինչև 76 կգ։ Ապրում է տափաստաններում, հատկապես անասունների արոտատեղերում, անապատներում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում։ Մոխրագույն է, տունդրային գայլն ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում ոհմակով։ Հղիությունը տևում է 62-65 օր, ունենում 3-13 ձագ։ Սկզբում կերակրում է կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում։ Կյանքի տևողությունը 15-20 տարի է։ ՀՀ-ում տարածված է գայլերի Canis lupus hajas tanicus Dahl ենթատեսակը, որը խոշոր է, ունի երկար և խիտ, բաց գույնի մազ։ Գայլը շատ զգուշավոր է։ Երբեմն ամենափորձառու բնախույզն անգամ չի կարողանում գտնել մայր գայլի որջը, որտեղ մեծանում են 3–13 ձագեր։ Սպառնացող վտանգն զգալով՝ մայր գայլը կարող է ձագերին տեղափոխել մի այլ տեղ ու ապահով թաքցնել։ Մայր գայլը ձագերին 4–6 շաբաթ կերակրում է կաթով, որից հետո ձագերն անցնում են մսակերության։ Ուշ աշնանը նրանք ընտանիքով թողնում են որջը և դուրս գալիս ձմեռային արշավների՝ երբեմն կտրելով 100 կմ-ից ավելի տարածություն։ Սովորաբար գայլերն ապրում են զույգերով, սակայն ուշ աշնանը և ձմռանը շրջում են ոհմակներով։ Ոհմակի բոլոր անդամները կերակրում և խնամում են ձագերին։ Ոհմակը շատ արագաշարժ է և զգույշ, ուստի այն գտնելը շատ դժվար է։ Ձմռանը գայլերը հեշտությամբ խույս են տալիս մարդկանցից, շրջանցում թակարդներն ու վտանգավոր տեղերը։ Նրանք հայտնվում են անսպասելի և հանկարծակիի բերում մարդկանց, գոմերից ոչխարներ փախցնում, իսկ շներին ճանկում են հենց տների լուսամուտների տակ։ Պատահում է, որ նաև մարդկանց վրա են հարձակվում։ Գայլերի կյանքի տևողությունը 15–20 տարի է։

 


Շիկահեր գայլերը կաթնասուն կենդանիներ են։ Մարմնի երկարությունը հասնում է 1 մետրի։ Ունի կարմրագազարագույն երանգ։ Բնակվում է հարավային Ասիայում։ Շիկահեր գայլին անվանում են նաև կարմիր գայլ։ Բնակվում են հարավարևելյան Միացյալ Նահանգներում։ Կարմիր գայլը կամ ասիական վայրի շունը (լատ. Cuon alpinus) բարեկամ է հանդիսանում շնագայլերին, սակայն չափերով զիչում է վերջիններիս։ Մարմնի երկարությունը ոչ ավելի քան 55սմ։ Արուները կշռում են 15-20 կգ, էգերը՝ մինչև 13 կգ։ Կարմիր գայլը արագաշարժ է, ունի զարմանալի, համարյա կատվային, պլաստիկա և շարժումներ։ Նրանք շրջում են ոհմակներով. մեկ ոհմակում ամենաշատը լինում են 28-30 գայլ, ներառյալ նաև ձագերը, որոնց քանակը 12-ի։ Ոհմակի հիմքը գլխավոր բազմացող զույգն է, մնացածը հիմնականում ժառանգներն են, բայց կարող են լինել նաև այլ գայլեր։ Շիկահեր գայլերը բազմանում են շնորհիվ նրանց բարեկամական վարքագծի (օրինակ խմբակային խաղերը)։ Ձագերի դաստիարակության մեջ դեր են խաղում ոհմակի բոլոր մեծերը։ Նրանք բերում են սնունդը ձագերին, խաղում նրանց հետ, հանգստանում միասին։ Եթե սնունդը չի հերիքում նրանք նույնիսկ հրաժարվում են դրանից, զիջելով փոքրերին։

Երբ շիկահեր գայլերը ոգևորվում են, արձակում են մի շարք ոչ շատ աղմկոտ ձայներ և այնքան հաճախ, որ նմանվում է զրույցի։ Շիկահեր գայլերի ոհմակները գրավում են փոքր տարածք, մոտ 40 քառ. մետր։ Ինչպես բոլոր շնազգիները նրանք տարածքը նշանում են։ Նրանց գործողությունների հաջորդականությունն ու պարզությունը վերհանում է նրանց ուժը։

imgres

 

Գորշ գայլ

 

Գայլ, գորշ գայլ կամ մոխրագույն գայլ (լատ.՝ Canis lupus) շնազգիների ամենախոշոր և ամենահայտնի ներկայացուցիչն է, որը հիմնականում բնակվում է Եվրասիայի որոշ տարածքներում և Հյուսիսային Ամերիկայում։ Անհիշելի ժամանակներից գայլը բնակվել է մարդու կողքին, նույն պայմաններում։ Մարդու պես միշտ նույն որսն է արել, եղել է մարդու մրցակիցը։ Ընտելացնելով գայլին մարդը ստեղծել է շանը։ Շնազգիների հիմնական ներկայացուցիչներից են գայլերը, աղվեսները, դաշտագայլերը և 4 տեսակի շնագայլերը։

Գայլի մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32-50 կգ, հազվադեպ մինչև 76 կգ։[1] Ապրում է անապատներում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում։ Հիմնականում մոխրագույն է, տունդրային գայլը ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում են ոհմակով (5-11 գայլ)։ Հղիությունը տևում է 62-65 օր, ունենում են 3-13 ձագ։ Սկզբում կերակրում են կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում։ Կյանքի տևողությունը 15-20 տարի է։ Գայլերը գրավում են որոշակի տարածք (30-60 կմ), նշանում այն և ոհմակով բնակվում այնտեղ։ Գայլերը իրենց ներկայությունը արտահայտում են ոռնոցի միջոցով։ Ոռնոցը հանդիսանում է հաղորդակցության միջոց ոհմակի անդամների միջև։ Գայլերն ավելի ակտիվ են գիշերը։ Նրանք կարողանում են վազել 55-60 կմ/ժ արագությամբ և մեկ գիշերվա ընթացքում հաղթահարում են 60-80 կմ տարածք։ Գիտնականները տարբերակել են գայլի ավելի քան 9 դեմքի արտահայտություն՝ զայրույթ, կատաղություն, հնազանդություն, բարություն, ուրախություն, զգոնություն, սպառնալիքների արտահայտություն, հանգստություն և վախ։[2] Գայլի ատամները նրա կարևոր յուրահատկություններից է։ Վերին ծնոտում ունի 6 կտրիչ, 2 ժանիք, 2 մոլյար, 8 նախամոլյար։ Ներքևի ծնոտում 2 մոլյար ավել։ Գայլի ատամները ի վիճակի են դիմակայել ավելի քան 10 մեգապասկալ ճնշմանը։ Ատամները նրա հիմնական զենքն է և պաշտպանության միջոցը։

Բորենիներ

Բորենիներ

 

Բորենի

Բորենիներ (լատ.՝ Hyaenidae), շնազգիների ընտանիքի գիշատիչկաթնասունների ցեղ։ Ապրում են Աֆրիկայի մեծ մասում և Ասիայում՝ Արաբիայում, Հնդկաստանում։ Բորենիներն ապրում են միասին՝ մեծ խմբերով, որոնք կոչվում են ցեղեր։ Այս ցեղերը կարող են ներառել մինչև 80 առանձնյակներ, իսկ առաջնորդը լինում է էգը։ Բորենիներն ունեն լավ լսողություն ու սուր տեսողություն՝ նամանավանդ գիշերով։ Նրանք արագավազ կենդանիներ են և հեշտությամբ ու չհոգնելով կարող են երկար հեռավորություններ հաղթահարել։ Բորենիներն աշխատում են միասին և արդյունավետ կերպով մեկուսացնում են իրենց զոհին՝ հիմնականում հիվանդին ու անուժին, որը հետամուտ է մահվան։ Սպանված կենդանու համար հաճախ վեճ է առաջանում ցեղի ներսում կամ այլ կենդանիների հետ՝ հովազների, հեպարդների և նույնիսկ առյուծների։ Բորենիները բավական լավ ձայն և լայն ու բազմազան հնչյուններ են արձակում միմյանց հետ հաղորդակցվելու համար։ Նրանք նույնիսկ կարողանում են «ծիծաղել», ինչի հետ է կապված իրենց անվանումը՝ Hyena։

Բորենիների տեսակները

Բորենիների բաժանվում են 4 տեսակի բծավոր բորենի, գորշ բորենի, շերտավոր բոորենի, և հողագայլ։ Այս կենդանիները տարածված են Աֆրիկայում, գորշ բորենին հարավային Աֆրիկայի ափերին, այդ պատճառով նա նաև կոչվում է մերձափնյա բորենի։ Ամենահայտնի տեսակը դա շերտավոր բորենին է, որն Աֆրիկաից բացի կա նաև Ասիայի հարավում և նաև Հայաստանում։ Հողագայլը չապսերով ամենափոքրն է, այդպես է կոչվել որջում ապրելու սովորության պատճառով։

imgres250px-proteles_cristatus1

Բծավոր բորենի

Բծավոր բորենիները ոհմակներ են կազմում, որտեղ իշխում են ոհմակի օրենքները։ Բարձր պոչը վկայում է ոհմակում բորենու բարձր դիրքի մասին։ Այս բորենու ոռնոցը հիշեցնում է մարդու քրքիջ։

Գորշ բորենիներ

Գորշ բորենիները ազգակցական ոհմակներ են կազմում 4-15 անհատից բաղկացած։ Էգը արուներից կարելի է ասել չի տարբերվում։

Հողագայլ

Հողագայլերը միայնակ կենդանիներ են, թեև երբեմն ապրում են ընտանիքներով։ Աֆրիկայի բնիկները նրանց որսում են մսի և մորթու համար։

Շերտավոր բորենիներ

Շերտավոր բորենիները հանդիպում են ՀՀ հարավային մասում։ Մենակյաց կենդանի է։ Բացի լեշից սիրում են նաև ձմերուկ։ Կուշտ կերած բորենին միանքամից քնում է:

 

Շուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից Ընտանի շունը կամ շունը (հոգնակի՝ շներ) շնազգիների ընտանիքի կաթնասուն է։ Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից։ Առաջին ընտելացված կենդանին է։ Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ։ Դրանց նախորդները չեն գոյատևել սառցե դարաշրջանում, դրանից հետո ընտելացված շների հնագույն մնացորդներ հայտնաբերվել են Ելիսեևիչի (Բրյանսկի շրջանում) վերինպալեոլիթյան բնակավայրից և վերագրում են մինչև 19 000 տարի։[1]

Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։ Հին Եգիպտոսում շունը տարբեր դասակարգերի սիրելի ու գրեթե սրբազան կենդանին էր, այն նաև թաղվում էր ու մումիֆիկացվում։[2]

Շներն օգտագործվում են տարբեր ոլորտներում։ Հնուց ի վեր գոյություն են ունեցել մարտական շներ, դրանք նշանավոր են նաև համաշխարհային պատերազմներում։ Ներկայում կան ոստիկանական, ծառայողական՝ մարդկանց հետ գործակցելու և հաշմանդամներին օգնելու համար, և այլ աշխատանք կատարող շներ։ Երկրագնդի տարբեր հատվածներում շների հանդեպ վերաբերմունքը տարբեր է։ Դրանք նաև սննդի աղբյուր են՝ օգտագործվող ճաշատեսակներ մեջ, ինչը հատուկ է արևելյան խոհանոցին։ Օտարերկրացիների համար՝ 2008 թ. Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ պաշտոնապես սպասարկող 112 ռեստորաններում արգելվեց շան մսի մատուցումը։[3]

Հայկական գամփռ

Գամփռը շների մի քանի տեղական տեսակ է, միավորված մեկ միասնական անվան տակ, որ հայերը հազարամյակների ընթացքում բուծել են։ Գամփռը հազարամյակներ շարունակ եղել է Հայկական լեռնաշխարհի շուն և մնում է հայ ժողովրդի հպարտության առարկան։

imgres
Գելխեղդ շունը մարտից հետոԵրբ շունը գայլ է խեղդում, ավագ հովվի պարտականությունն էր իր ձեռքով ճմուռ պատրաստել և գելխեղդ շան ճակատը համբուրելուց ու գլուխը շոյելուց հետո, անձամբ կերակրել նրան։ Շունը զգալով այդ առանձնահատուկ վերաբերմունքը՝ նախ լիզում է ավագ հովվի ձեռքերը, այնուհետև ուտում ճմուռը։ Մեկից ավել գայլ խեղդած շանը պատվելու իրավունքը վերապահված էր տան մեծին՝ ընտանիքի պապին կամ տատին։ Եթե նրանցից մեկն ու մեկը սարում չէ, շունը արոտավայրից գյուղ էր գալիս և թավալվելով տիրոջ ոտքերի առաջ, երեք անգամ հաչում էր… Տերն այդ կերպ տեղեկանում էր պատահածի մասին և հասկանում, որ շունը մեկից ավելի գայլ է խեղդել… Բնական է, գրկում էր և ճակատը համբուրում, գգվում, ապա իր ձեռքվ պատրաստված ճմուռը կերցնում։ Այնուհետև՝ շունն առանց լրացուցիչ ցուցմունքի կամ նշանի, կրկին վերադառնում էր հոտի մոտ, դեպի իր պարտականությունները…