Posted in Հայոց լեզու, Հեռավար֊արցանց ուսուցման, Նախագծային աշխատանք, Uncategorized

Զատկական բառարան

 Քրիստոս հարյավ ի մեռելոց:
– Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:
Հարության օրը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է: Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդողլուսնի լրման առաջին կիրակի օրը, որն համընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածին:

Զատիկ- Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը թե’ Հին, և թե’ Նոր Կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից:

Ներկած ձու- Ձուն խորհրդանիշն է աշխարհի, և այն պարտադիր է ներկել միայն կարմիր գույնով, ինչը նշանակում է, որ ամբողջ աշխարհը փրկվեց Քրիստոսի արյամբ:

Բրնձով և չամիչով փլավ- Բրինձը խորհրդանշում է աշխարհիկ մարդկանց, իսկ չամիչը՝ առաքյալներին: Չամիչը հոգևորականներն են, բրինձը՝ հավատացյալները: Չամիչը ճշմարիտ կյանքով ապրող քրիստոնյաներն են, ովքեր համ ու հոտ են տալիս իրենց շրջապատին, այսինքն՝ բրնձին՝ քաղցրացնելով նրա համը:

Գինի- Գինին Քրիստոսի արյան խորհրդանիշն է: Վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոսն ասաց. «Սա է իմ ճշմարիտ արյունը, որը թափվում է բոլորի մեղքերի համար»՝ որպես խորհրդանիշ վերցնելով գինին:

Հաց-Հացը սրբություն է թե՛ ամենօրյա գործածության մեջ, թե՛ տոնական սեղաններին ու հատկապես զատկական սեղանին, ուր այն հանդես է գալիս եռակի ձևով ու խորհրդով. ծլարձակած ածիկի տեսքով, որ ակնկալում է առաջիկա տարում հացի առատություն, սովորական, ամենօրյա հացի տեսքով. Չմոռանանք նաև, որ հացը որպես Քրիստոսի հետ Ս. Հաղորդության միջոց, նշխարի տեսքով իր սկզբնավորումն է ստացել Զատկի այն խորհրդավոր ընթրիքից, որի մասնակիցներն էին Քրիստոսն ու իր տասներկու առաքյալները:

Ձուկ- Ինչ վերաբերում է ձկանը, նրա մեջքի վրա կա մի ոսկրային հատված, որը խաչաձև է: Իսկ երկրորդը՝ ձուկը համարվում է համր կենդանի: Առաջ, երբ քրիստոնյաներին հալածում էին, նրանք իրար հանդիպելիս ձուկ էին նկարում, որ ցույց տան՝ քրիստոնյա են, չեն մատնի մեկը մյուսին։

Ածիկ- Կարմիր ներկած ձվերը, որ դրվում են ծլեցրած ցորենի մեջ, այն եւս իր խորհուրդ ունի՝ համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն, ցորենը ցանում ես՝ ցորենը «մեռնում» է, հետո՝ ծլում ու միջից դուրս է գալիս կանաչը՝ խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:

Posted in Հայոց լեզու, Հեռավար֊արցանց ուսուցման, Uncategorized

Հաշվետվություն

Իմ օրը սկսվում է մարմնամարզությամբ և ֆուտբոլային պարապմունքներով, որից հետո շանս եմ խնամում և վարժեցնում: Մասնակցում եմ առցանաց դասերին: Ընտանեկան նախագծերից մասնակցել եմ՝ Չարենցյան ընթերցմանը և ընտանեկան մարմնամարզական ֆլեշմոբին: Ընտանիքիս հետ դիտում ենք ֆիլմեր հանրաճանաչ արվեստագետների մասին: Զբաղվում ենք այգու խնամքով, տնկում ենք ծառեր և ծաղիկներ: Ազատ ժամանակ դիտում եմ բլոգերների տեսանյութերը: Հետևում եմ <<Ռեալ Մադրիդի>> պաշտոնական կայքին և կարդում եմ ինձ հետաքրքրող հոդվածները: Տարբեր ֆիլմեր եմ դիտում կառաջարկեմ՝ <<Գոյատևել գայլերի հետ>> ֆիլմը և Լեոնարդո դա Վինչիի մասին պատմող ֆիլմը:

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Վերաբերության խնդիր

Թերակդզու բնակիչները մի պատմություն են պատմում անծանոթ ծերունու մասին:
Այդ օրը բոլորը վիճում էին հեղափոխության շուրջ:
Պապը անընդհատ հարցնում էր զինվոր թոռից:
Վերաբերության խնդիրը այն առարկան կամ անձն է, որի շուրջ կամ վերաբերմամբ կատարվում է գործողությունը:

Գտի՛ր վերաբերության խնդիրները:
Նրա շուրջը զանազան պատմություններ էին պտտվում:
Քո վերաբերյալ իմ ձեռքի տակ եղած նյութերն արդեն իսկ բավարար են ձերբակալելու համար:
Արիության, փառքի ու սխրանքի մասին
Ես մոռանում էի այս դառնագին հողում:
Ուսուցչիս նկատմամբ իմ հոգածությունը տարիների ընթացքում չխամրեց:
Ծննդյան օրվա առթիվ ստացած շնորհավորանքները չէին մեղմացնում վիշտըսրտի:

Կետերի փոխարեն լրացրու վերաբերության խնդիրներ:
Դու գնումների շուրջ Ուրիշներից կարծիքներ ես հավաքում:
Երբեմն ինձ հարցնում էր դասերիցս, առօրյաիցս, ծնողներիցս:
Հանդիպումների շուրջ լուրջ քննարկումներ սկսվեցին:
Քթի տակ ինքն իրեն խոսում էր քրոջ, եղբոր, տատիկի մասին:
Ընկերոջից ոչ մի տեղեկություն չունեին:

Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:
Ջրի կաթիլներով ողողվում էին փոքրիկ շենքի խղճուկ պատերը, իսկ ծերունին աչքերով փորձում էր ստուգել ներսակողմի կազմվածքի ամրությունը:

Կետադրիր.
Երկու մոմ՝ իբրև հույսի կերոններ, մարմրում էին տաճարի ներսում:

Շենքը մի քանի հարկաբաժին ուներ, և դրանցում միասին բնակվում էին Կամսարական հինգ եղբայրները:

Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում ծվարել են գյուղերը, որտեղ խավար խեղճություն կա:

Գնում էին հազար գույնի ձիեր՝քուռակներով, ու դեռ անծինթամբած ու մերկ դեղձան ու սպիտակ բաշերով:

Երևանյան գեղեցիկ, անդորրավետ մի տուն էր Գրիգոր պապի երբեմնի տունը՝հաստատուն հիմքերով ու պատերով, շոգից պաշտպանող նեղ լուսամուտներով, փայտե պատշգամբով:

Երկրորդական նախադասությունները դարձրեք բառակապակցություններ (դերբայական դարձվածներ)՝ օգտագործելով վերաբերության խնդիրներ:

  • Կինը մտածում է նրանից գլուխ չհանելու մասին:
  • Նա հարցրեց աղջկան տանեցիների որտեղ լինելու մասին:
  • Աշոտ սեպուհը խոսեց պարսից զորավարի զորքը Հայաստան բերելու մասին:
  • Նա զարմանում էր իր մեջ ինչ տեղի ունեցածի վրա:
  • Բեշիրը մտածում էր իր անունը լսելիս սարսափահար լինելու մասին:
Posted in Հայոց լեզու, Uncategorized

ՈՐՈՇԻՉ

Բոլոր գոյականները լրացնել բառ-որոշիչներով:

  • Տղայի պահվածքը ուսուցիչներին դուր չէր գալիս:

Խելացի տղայի պահվածքը զայրացած ուսուցիչներին դուր չէր գալիս:

  • Բարձրահասակ Արմենի գիրքը կորավ:

Բարձրահասակ Արմենի գիրքը կորավ:

  • Խոհանոցում Մայրը ճաշ էր եփում:

Խոհանոցում քնքուշ Մայրը ճաշ էր եփում:

  • Ընկերուհին հայտնեց լուրը:
  • Սենյակի պատից կախված էր նկար:

Բոլոր գոյականները լրացնել բառակապակցություն-որոշիչներով:

 

  • Աշխարհը մարդուն սպառնում է աղետներով:
  • Այցելուն կարծես թե ընտելացել էր տանը:
  • Նա պարզ լսում էր երեխաների աղմուկը:
  • Անդորրը տարածվել էր այգիների վրա:
  • Ջրի մի կոհակ բարձրացավ քարի վրա:

 

Յուրաքանչյուր նախադասության մեջ որոշիչներից մեկը դարձրու ետադաս՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:

 

Բոլոր գոյականները լրացնել նախադասություն-որոշիչներով:

 

  • Քամին հանդիսավոր խշխշացնում էր սաղարթները:
  • Երկիրը հենվում է ոսկե գորտի վրա:
  • Ծուխը խառնվել էր մշուշին:
  • Գագաթը փայլում էր շողքերով:
  • Դաշտի մեջ քարե երկու սյուն էր կանգնեցված:

 

Տրված որոշիչները գրիր որոշյալից (բառը, որին լրացնում է որոշիչը) առաջ և հետո. ուշադիր եղիր կետադրությանը:

 

  • մի կին քաշում էր գանգակի պարանը: — անտառաբնակ բուի նման
  • այդ ձայնը ուշքի բերեց նրան: — սրտաբուխ ու մտերիմ
  • գազանիկը թաթեր ուներ: — երկարբարակ ու ոսկրոտ մատներով
  • աշունը շուկան լցրել է մրգերով: — ախորժելի, քաղցրահամ
  • ես տեսնում եմ ծառը և թիրախը: — նրանից կախված

 

Կետադրել:

  • Քայլում էր մի գեղեցիկ տիկին` տակավին դեռատի քնքուշ նրբիրան:
  • Սիրում եմ մեր երկինքը մուգ:
  • Լեռան փեշին ապարանքն էր դարերի փոշին կամարներին դրած:
  • Հացերի կողքին քնած էր հացթուխը, ալյուրոտված ձեռքերը խմորոտ:
  • Այդ առավոտ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր ծաղկազգեստ ու բուրող:
  • Մայրամուտին ծովը շառագույն ու հանդարտ հանկարծ ալեկոծվեց:
  • Ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց լռել էր արդեն:
  • Հավաքվածներին մոտեցավ մի աղջիկ` խուճապահար թռչունի նման:
  • Զանգը, որ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխն էր գցել, բոլորին հավաքում էր եկեղեցում:
  • Շրջակա դաշտը` երփներանգ ծաղիկներով զարդարված, քչքչան աղբյուրները` պաղպաջուն ու զուլալ ստեղծել էին եդեմական տեսարան:

 

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Որոշիչ

Գտիր ընդգծված բառի լրացումները (որոշիչ) և դիտարկիր:

Ջրով լվացվեց: — Զուլալ ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց: Լվացվեց ջրով, որ ձնհալից էր առաջացել:

Նախադասության մեջ գոյականական անդամի լրացումը (որոշիչը) արտահայտվում է.

  1. Ջրով-  բառ
  2. Զուլալ ջրով- բառակապակցություն
  3. որ, նհալից էր առաջացել- նախադասություն

Նախադասության գոյականական անդամին ավելացրու երեք տեսակի որոշիչ:

  • Ծաղիկներն օրորվում էին:

Գունավոր ծաղիկներն օրորվում էին:

Բակում գունավոր ծաղիկներն օրորվում էին:

Մարդիկ տեսան, որ բակում գունավոր ծաղիկներն օրորվում էին:

  • Դամբարանից զարմացած դուրս եկան:

Հրաշալի դամբարանից զարմացած դուրս եկան:

Մարդիկ հրաշալի դամբարանից դուրս եկան:

Եգիպտոսում մարդիկ հրաշալի դամբարանից դուրս եկան:

Ուշադիր հետևում էինք անցորդին:

Փողոցում ուշադիր հետևում էին անցորդին:

Զբոսաշրջիկները փողոցում ուշադիր հետևում էին անցորդին:

Զարմացած զբոսաշրջիկները փողոցում ուշադիր հետևում էին անցորդին:

Աշխատում էր կավով:

Ընկերս աշխատում էր կավով:

Խելացի ընկերս աշխատում էր կավով:

Կավի դասարանում խելացի ընկերս աշխատում էր կավով:

  • Ընկերոջից նեղացել է:

Արամը ընկերոջից նեղացել է:

Դասարանում Արամը ընկերոջից նեղացել է:

Խիստ դասարանում Արամը ընկերոջից նեղացել է:

Որոշիչի կետադրությունը:

Սրտաբուխ ձայնը ուշքի բերեց նրան: — Ձայնը սրտաբուխ ուշքի բերեց նրան:

Սրտաբուխ, մտերիմ  ձայնը ուշքի բերեց նրան: — Ձայնը՝ սրտաբուխ, մտերիմ,  ուշքի բերեց նրան:

Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին: — Մի ժպիտ՝գարնան երեկոյի նման գգվող,  թառել էր դեմքին:

Հեռագիրը, որ բերել էին գիշերը, բոլորին զայրացրեց:

Կետադրիր:

  • Զվարթ, կատակաբան ընկերս շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
  • Կանաչազարդ դաշտավայրը ցողված վաղորդյան մարգարիտներով վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
  • Մայրամուտին ծովը շառագույն ու հանդարտ հանկարծ ալեկոծվեց:
  • Ուսից կախված էր լեփ-լեցուն զինվորական մի պայուսակ բոլորովին նոր չօգտագործված:
  • Զանգը որ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխն էր գցել բոլորին հավաքում էր եկեղեցում:
  • Ծաղիկը որ արևի հետ բարձրացնում էր գլուխը դաշտում կարծես միակն էր:
  • Անտառային հավերժահարսի նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ:
  • Մի աղջիկ խուճապահար թռչունի նման դուրս թռավ անտառից:
  • Մի օր սուրճի արևելյան յուրօրինակ սպասք էր գնել փոքրիկ բաժակներով ոսկեօծ սրճամանով:
  • Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը որոնք զրկվել էին կենսական փայլից:

 

Ավելացրու որոշիչներ՝ ուղղորդվելով կետադրությամբ:

  • …., ….. լեռների ստվերները, ………., ծածկել էին դաշտերը՝ ……:
Posted in Հայոց լեզու, Uncategorized

Ամառվա ձեռքբերումները

Այս ամառ ես հրաշալի եմ անցկացրել: Խաղացել եմ ընկերներիս հետ և ունեցել եմ ձեռքբերումներ ֆուտբոլի մեջ: Կարդացել եմ ֆուտբոլային հոդվածներ: Իմ ձեռքբերումները շատ չեն եղել, գրքեր չեմ կարդացել քանի որ այնքան ել չեմ սիրում կարդալ: Մի խոսքով այս ամառ ես լիցքաթափվել եմ և պատաստավել նոր ուսումնական տարվան:

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Ուսումնական տարվա ամփոփում

  • Ուսումնական տարվա հաջողությունները

Այս տարի, թե առօրյա կյանքում, թե դպրոցում ձեռք եմ բերել հաջողություններ: Ես վերջերս ընդհունվել եմ Միկա ֆուտբոլային ակումբ և մեկ ամիս պարապելուց հետո ինձ տարել են հիմնական կազմ:

  • Նախագծերը

Այս տարի մենք ընկեր Տաթևի հետ իրականացրել ենք բազում հետաքրքիր նախագծեր:

  • Ճամփորդություն

Այս տարի ես ճամփորդության չեմ գնացել:

  • Ձեր նախաձեռնությունները

Չեմ ունեցել ոչ մի նախաձեռնություն:

  • Լրացուցիչ կրթություն

Ես գնում եմ ֆուտբելի Միկա ֆուտբոլային ակումբ:

 

ընտրություն-ֆուտբել

մարզաձև-ֆուտբոլ

տեխնոլոգիա-Գոհար Եղոյան

լրացուցիչ կրթություն-ֆուտբոլ Միկա  ֆուտբոլային ակումբ:

Դպրոցում-(ակումբներ, երգչախումբ, պար, առարկայական, երկարացված օր…)-չունեմ

լրացուցիչ կրթություն դպրոցից դուրս-ֆոտւբոլ Պյունիկ Ֆուտբոլային ակումբ

երթուղայինի ծառայություն-չեմ օգտվում

 

 

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Փոխադրություն

Մի չքավոր մարդ ինչ-որ տարօրինակ իր է գտնում, այդ իրը ցույց է տալիս իր կնոջը և հարևանին: Նրանք չեն հասկանում դա ինչ է: Հետո այդ լուրը տարածվեց գյուղում և թագավորը իմացավ դրա մասին, ցանկացավ տեսնել այդ իրը: Հետո, երբ տեսավ չհասկացավ թե դա ինչ է: Հարցրեց այդ մարդուն:

-Կվաճառես ինձ այդ իրը:

Իսկ այդ մարդը ասում է:

-Կշռիր և դրա չափով ոսկի տուր:

Թագավորը այդ իրը դնում է նժարի վրա իսկ ոսկին  մյուս նժարի վրա: Նժարները չեն հավասարվում: Հետո ավելի շատ ոսկի է դնում ելի չի հավասարվում, թագավորը զայրանում է և հրամայում գլխատել չքավորին: Չքավորը խնդրում է, որ չգլխատի իրեն, թագավորը փոխում է իր որոշումը և գիտնականների է կանչում, որ պարզեն թե դա ինչ է: Գիտնականները չեն կարողանում հասկանալ թե դա ինչ է: Թագավորը հրամայում է, որ գլխատեն գիտնականներին: Հետո թագավորը ասում է:

-Ով կհասկանա թե սա ինչ է թող գա և ասի:

Մի պապիկ է գնում թագավորի մոտ և մի բուռ հող է լցնում նժարի վրա և նժարները հավասարվում են: Թագավորը հարցնում է:

-Այդ ինչպես եղավ, որ ես այդքան ոսկի դրեցի նժարի վրա, բայց դրանք չհավասարվեցին:

Իսկ պապիկը ասում է:

-Մարդուն ինչքան ոսկի տաս մեկա նա ավելի ու ավելի է ուզում:

 

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

  1. Զույգ նախադասությունները փակագծում գրված շաղկապով  միացրո՛ւ քանի ձևով կարող ես:
    Օրինակ`Դու ամբողջ աշխարհում շրջած կլինես: Դու կվերադառնաս (երբ)
    — Երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս: Դու, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս:Կվերադառնաս, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես:

Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել:  Հորդաբուխ  աղբյուրներ կային այնտեղ (որովհետև )Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անձրևը արդեն դադարել էր (չնայած)Բոլորը քեզ նման մտածեին: Աշխարհն այդպիսին չէր լինի: (եթե)Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը:  Այս քարի կտորը  գտել եք: (որտեղ)
2. Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:

Թեկուզ ………………, այնուամենայնիվ………..:
Թեպետ………………, սակայն………………….:
Չնայած որ………….., բայց………………………:
Թեև…………………., բայց և այնպես……………:

 

Թեկուզ նա գեր է,սակայն կարողանում է կատարել այդ առաջադրանքը:

Չնայած որ դու խելացի ես,բայց և այնպես դու չես կարող անել

Թեև նրանք շատ են, բայց չեն կարող անել դա:

Թեպետ այն հեշտ է,այնուամենայնիվ դու չես կարող կատարել այն: