Posted in Հայրենագիտություն, ճամփորդություն

Ճամփորդություն Զանգիի հունն ի վեր

Իմ ճանփորդությունը դեպի <<Գետամեջ>> գյուղ շատ լավ անցավ: Մենք գնացել էինք ընկեր Սոնայի և ընկեր Արմինեյի հետ: Առաջինը գնացինք ընկեր Սոնայի բարեկամի տուն, որտեղ անցել էր ընկեր Սոնայի մանկությունը: Այն շատ գեղեցիկ տուն էր և շատ գեղեցիկ վայրում էր կառուցված: Մեզ շատ ջերմ ընդունեցին: Հետո մեր բերած ուտելիքները կերանք,  մի քիչ խաղացինք ու գնացինք այնտեղի ձկներով լի լողավազան: Այդ լողավազանի կողքին մի շուն կար կապված, այդ շունը ինձ այդքան էլ դուր չեկավ, որովհետև նա կծան էր: Հետո գնացինք Հրազդան գետի մոտ այն շատ գեղեցիկ էր, բայց որ աղտոտված չլիներ ավելի գեղեցիկ կլիներ: Քիչ անց գնացինք մի  ճանապարհով, չեմ հիշում այդ ճանապահը ուր էր տանում: Հետո մի տատիկի տեսանք, նա իր ցուլին բերել էր արածելու, նրանից հարցազրույց վերցրեցինք, ասաց որ առաջվա գյուղի և այժմյան  գյուղի միջև ոչինչ չի փոխվել: Հետո վերադարձանք տուն, այնեղ մեր տարիքի տղա կար, նա նույնպես ընկեր Սոնայի բարեկամն էր: Նրա հետ հոլ պտտեցրինք և գնդակ խաղացինք: Շարժվեցինք մի տեղ, որտեղից երևում էր Նոր-Հաճնի կամուրջը, որը շատ գեղեցիկ էր: Հետո գնացինք մի վայր, որտեղով նույնպես հոսում էր Հրազդան գետը: Այնտեղ այնքան գորտեր կային, որ ես կյանքումս չէի տեսել: Հետո գնացինք եկեղեցի մտանք, մոմ վառեցինք, դուրս եկանք եկեղեցու դիմաց, այնտեղ ես և իմ ընկեր Մարկը գնդակ խաղացինք, իսկ հետո ուրախ գնացինք դպրոց, որտեղ մեզ էին սպասում մեր ծնողները:

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Իմ ճամփորդությունը դեպի Դիլիջան

Ես շատ էի սպասում այդ ճամփորդությանը, իմ ընկերներից բոլորը գալու էին բացի մի քանի հոգուց: Սկզբում Սևանում կանգ առանք, նախաճաշեցինք: Սևանը ամբողջովին սառած էր: Մենք քայլում էին նրա վրայով, իմ ընկեր Արսենի ոտքը մտավ ջրի մեջ, մենք շատ ծիծաղեցինք, իսկ հետո ճանփա ընկանք: Գնացինք Գոշավանք, իսկ հետո Հաղարծին: Գոշավանքում շատ լավ անցկացրեցինք ժամանակը, տեր հորը շա՜տ հարցեր տվեցինք, իսկ նա շատ համբերատար պատասխանում էր: Հաղարծինում իմ համար այնքան էլ հետաքրքիր չէր: Երկրորդ օրը արթնացանք, նախավարժանք արեցինք, խաղեր խաղացինք, իսկ հետո գնացինք Վախթանգ Անանյանի ազգականուհու մոտ նրա հետ զրուցեցինք: Վախթանգ Անանյանը ծնվել էր Շամախյան գյուղում: Հետո գնացինք գրադարան, այնտեղ անբան Հուռին դիտեցինք, ինձ շատ դուր եկավ: Հետո գնացինք հյուրանոց, հանգստացանք և գնացինք թումո: Թումոյում մենք խոսեցինք խաղերի, համացանցերի, մուլտֆիլմերի ,ֆիլմերի ստեղծման մասին: Այնտեղ մի ֆիլմ դիտեցինք, որը նրանք էին ստեղծել: Չէի ասի, որ այն լավն էր: Հետո գնացինք դիլիջանցի երեխաների հետ ֆուտբոլ խաղալու, ասեմ, որ նրանք շատ լավ էին խաղում ֆուտբոլ: Մենք նրանց հետ խաղում պարտվեցինք 4-0 հաշվով: Հետո  հյուրանոցում ընթրեցինք և գնացինք գիրք ընթերցելու: Ընթերցեցինք Գայլուկը, Վարազի և արջի կռիվը և մի քանի այլ ստեղծագործություններ: Ընթերցելուց հետո մի ֆիլմ դիտեցինք հովազաձորի գերները  այդ  ֆիլմը  ինձ դուր եկավ, հետո գնացինք քնելու: Երրորդ օրը գնացինք Դիլիջանի քոլեջը, այնտեղից շատ լավ տպավորություններ  ունեմ: Գնացինք այնտեղի լողավազան, այն ինձ շատ դուր եկավ, քիչ էր մնում  նետվեի ջրի մեջ: Հետո գնացինք այնտեղի ֆուտբոլի դաշտ, վազվզելու: Հետո այցելեցինք Սեվանավանք, այնտեղի նկարնեը ինձ շատ դուր եկան: Իսկ հետո հեռադիտակով ճայերին էինք նայում, այնքան գեղեցիկ էին: Մի քիչ խաղալուց հետո էլ վերադարձանք տուն:

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Մեծամոր


Մեծամոր
, քաղաքային բնակավայր Հայաստանի Արմավիրի մարզում, Էջմիածին քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք։ Ունի 8853 բնակիչ։[2] Մեծամորը գտնվում է Արմավիր քաղաքից 8 կմ հյուսիս–արևելք, ծովի մակարդակից 800-900 մետր բարձրության վրա։

Մեծամորը շրջակայքում են գտնվում համանուն Հայկական ատոմային էլեկտրակայանը։

Մեծամորը հիմնադրվել է 1969 թ որպես ՀԱԷԿ-ը կառուցողների ժամանակավոր ավան։ 1972 թ դարձել է բանավան, իսկ 1992 թ ստացել քաղաքի կարգավիճակ։

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Սևան

Սևանա լիճ, ջրային ավազան Հայաստանի տարածքում։ Գտնվում է Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է` Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լիխնիտիս անուններով։

Երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 26.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9մ)։

Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ,սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ 300px-Sevan_Armenia_Севан_Армения

Posted in Հայրենագիտություն

Դիլիջան

Գարնանային արձակուրդների շրջանում՝ մարտի 30ից -ապրիլի 1ը, պատրաստվում ենք հայրենագիտական-հետազոտական  եռօրյա ճամփորդության: Գնալու ենք Անանյանի ծննդավայր, այսինքն Դիլիջան քաղաք, որի կազմում արդեն մտնում է Շամապյան գյուղը: Մենք պետք է ուսումնասիրենք այն տեսարժան վայրերը ու աշխարհագրական տեղանունները, որոնց մասին գրել է իր պատմվածքներում Անանյանը, այդ թվում նաև այն վայրերի մսին պետք է իմանանք, որտեղ այցելելու ենք: Ես ներկայացնելու եմ Դիլիջանը:

Դիլիջանը, քաղաք  էՀայաստանի Տավուշի մարզում, Աղստև գետի ափին։ Հեռավորությունը Երևանից՝ 99 կմ է։

Դիլիջան քաղաքը շատ գեղեցիկ է, այնտեղով է հոսում Ասղտև գետը: Այնտեղ են գտնվում մի շարք հետաքրքիր վայրեր՝ Ջուխատկ վանքերը, ԴԻլիջանի միջազգային դպրոցը, Թումո կենտրոնը:Դիլիջանը իր անվանումը ստացել է շատ հետաքրքիր ձևով, այն շան անուն է եղել, այսինքն ԴԻլին, որը մոլորվել է անտառում, ու նրան հոշոտել են գայլերը, տերն էլ գոռացել է Դիլի ջա, Դիլի ջան: Հենց այստեղից էլ ծագում է այդ անունը:

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Երևան

Երևան, Հայաստանի մայրաքաղաք: Գտնվում է Արարատյան դաշտում՝ Հրազդան գետի ափին՝ գետը ներառելով իր մեջ։ Մշտական բնակչության քանակով, որը 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ կազմում է ավելի քան 1 միլիոն 68 հազար մարդ[6], Հայաստանի խոշորագույն քաղաքն է։ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից և 12-րդն է՝ Հայաստանի պատմության ընթացքում[7]։

Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ամ.թ.ա. 8-րդ դարում[8][9]: Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը[10]: Միջնադարում քաղաքը մտել էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ՝ Կոտայք գավառի սահմաններում[11]: 2018 թվականին, երբ կլրանա Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը, Երևանը կդառնա 2800 տարեկան։

imgres

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Մեծամոր (հնագույն բնակատեղի)

Մեծամոր, հնագույն ամրոց-բնակատեղի Արարատյան դաշտում, Մեծամոր գետի ակունքներին մոտ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Երևանից մոտ 30 կմ արևմուտք։ 1965 թվականից Մեծամորում պարբերաբար պեղումներ է կատարում ՀՍՍՀ ԴԱ կոմպլեքսային արշավախումբը, ինչպես նաև ՀՀ հնագիտական խմբերը։ Բուն անունը հայտնի չէ, ուստի հնավայրը գետի անունով կոչվել է Մեծամոր․։ Հնագույն բնակատեղին գտնվում է միջին անթրոպոգեննզի շրշանի հրաբխային կոներից մեկի վրա և շրջակա հարթավայրերում, ունի 30 հա տարածք։ Գրեթե բոլոր կողմերից շրջապատված է ջրերով, հս-արմ-ից եզերվում է Մեծամոր գետով, իսկ արլ-ից պաշտպանվել է արհեստական խրամաա-շրապատնեշով։ Հնագիտական պեղումներով ապացուցվում է, որ Մ․ մ․ թ․ ա․ 4-րդ հազարամյակի կեսերից մինչև ուշ միշնադար անընդմեջ բնակեցված է եղել։ Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի դարաշրշանի (վաղ, միշին և ուշ) փուլերին, վաղ և զարգացած երկաթի ժամանակաշրջանին (նախաուրարտական, ուրարտական և անտիկ), միջնադարին։ Մ․ Արարատյան դաշտի վաղ բրոնզի դարաշրշանի (մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակ) մշակույթի կենտրոններից մեկն է։ Մեծ բլուրի վրայի ամրոցը պաշտպանված է եղել աշտարակավոր կիկլոպյան պարսպով, որից դուրս, լայնադիր դարավանդներում կառուցված են եղել կացարաններն ու տնտ․ շինությունները։ Հայտնաբերված նյութերն ապացուցում են, որ Մ-ում զարգացած են եղել երկրագործությունը, անասնապահությունը և արհեստները։ Պաշտամունքային նշանակությանը զուգընթաց Մ-ի փոքր բլրաշարքն ունեցել է նաև աստղագիտական նշանակություն, և, ինչպես ուսումնասիրություններն են հավաստում, մ․ թ․ ա․ 2800—2600 թվականներին այնտեղ դիտվել է Սիրիուսի ծագելը (որի երևան գալը հավանաբար կապել են նոր տարվա սկզբի հետ և երկրպագել)։ Մ-ում բաց երկնքի տակ կատարվող ծիսական արարողություններին ծառայող զիկկուրատ-աստղադիտարանի և Մոխրաբլուրի մոնումենտալ աշտարակի ուսումնասիրությունների հիման վրա հավանական է համարվում այդ տաճարների շուրշը գյուղական համայնքների համախմբման ու քաղաքների առաջացման հնարավորությունը, այսինքն՝ մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակում Հայկական լեռնաշխարհում «քաղաքային հեղափոխության» առկայությունը, որի հետևանքով խարխլվեցին նախնադարյան հասարակարգի հիմքերը։ Հնագիտական ուշագրավ նյութերով են հագեցված մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակի մշակութային շերտերը, որոնք հիմնավորում են այն ծագումնաբանական կապը, որ գոյություն ունի բրոնզի դարաշրշանի զարգացման փուլերի միջև։ Վաղ երկաթի դարաշրջանում (մ․ թ․ ա․ 11—9-րդ դդ․) Մ․ քաղաք էր։ Այն իր միջնաբերդով և դեպի համանուն լճակը տարածվող հարթավայրում կառուցված քաղաքով զբաղեցրել է մոտ 80 հա մակերես։ Հզոր կիկլոպյան պարիսպներով պաշտպանված ամրոցում հիմնականում կենտրոնացվել են իշխանավորների և քրմական դասի բնակելի շինությունները, տաճարական համալիրն ու գլխավոր արտադրական միավորները (ձուլարաններ, արհեստանոցներ, մետաղի հարստացման կառույցներ)։ Նախաուրարտ․ քաղաքը բաղկացած է եղել միշին և ստորին խավերի բնակելի թաղամասերից։

 

Posted in Հայրենագիտություն

Երվանդաշատ

 

Երվանդաշատ մայրաքաղաքը գտնվել է Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում, Արաքս գետի ձախ ափին: Եղել է Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը: Հիմնադրել է Երվանդ Դ թագավորը` մ.թ.ա. III դ. վերջին: Ժամանակագրական առումով Երվանդաշատը Հայաստանի երրորդ մայրաքաղաքն է: Երվանդաշատի հազիվ նշմարվող փլատակներն այսօր գտնվում են Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ: Պահպանվել են պարիսպների և տարբեր շինությունների հետքեր, միջնադարյան 2 եկեղեցիների փլատակներ, խաչքարեր և վիմագիր արձանագրություններ:

Ըստ Մովսես Խորենացու, մայրաքաղաքը Արմավիրից Երվանդաշատ տեղափոխելը պայմանավորված էր Երասխ գետի հունը փոխելու իրողությամբ և ռազմավարական նշանակությամբ: Նոր մայրաքաղաքը հնի համեմատությամբ առավել ջրառատ էր և ուներ ամուր դիրք:

Միջնաբերդը կառուցվել է միակտուր, ապառաժ բլրի վրա: Այն ուներ հսկա որձաքարերով շարված և երկաթե գամերով իրար միացված հաստապատ պարիսպ ու պաշտպանական այլ կառույցներ, ջրամատակարարման հատուկ համակարգ և բազմաթիվ կացարաններ: Պարիսպների պատերի մեջ տեղադրվել են պղնձե դռներ և երկաթե սանդուղքներ, որոնց մեջ թաքնված որոգայթներ են տեղադրվել:

Ախուրյան և Արաքս գետերի միախառնման վայրից աջ, Երվանդ Դ թագավորը մ.թ.ա. III դ. վերջին հիմնադրել է նաև Երվանդակերտ արքունական ամառանոց, որն իր անառիկությամբ և շքեղ հորինվածքով եզակի կառույց էր:Մինչև IV դ. կեսերը Երվանդաշատը հին Հայաստանի խոշորագույն քաղաքներից էր: Ուներ 50 հազար բնակիչ, զարգացած առևտուր և մշակույթ:

Ըստ Փավստոս Բուզանդի, Երվանդաշատի համար ճակատագրական դարձան IV դ. պարսկական արշավանքները: Պարսից Շապուհ արքայի զորքերը 360-ական թվականներին կործանեցին Երվանդաշատը: Բնակչության մեծ մասը գերեվարվեց, և երբեմնի ծաղկուն մայրաքաղաքը վերածվեց ավատական բերդաքաղաքի:ancient-city-yervandashat

 

Posted in Հայրենագիտություն, ճամփորդություն

Իմ տպավորությունները

Իմմ ճամփորդություն դեպի  ժողովրդական արվեստների թանգարան, շատ լավ անցավ, ես շատ լավ տպավորություններ ունեմ: Շատ գեղեցեցիկ աշխատանքներ կային, բայց մետաղից աշխատանքները ամենաշատը ինձ դուր եկան, այնետղ  հետաքրքիր բաներ պատմեցին, ես չեմ հիշում. ավելի շատ նկարում էի քան լսում, որ լավ լսեի ձեզ էլ կպատմեի, բայց միայն հիշում եմ, որ շատ հետաքրքիր բաներ էին  պատմում: Մետաղի տարբեր  տեսակներով վզնոցներ կայի ցուցաած, գորգեր, խնոցի…

 

Posted in Հայրենագիտություն, Ճամբար

Իմ առաջին օրը ճամբարում

Արձակուրդներից հետո անհամբեր էի, թե երբ պետք է գանք դպրոց՝ կարոտել էի ընկերներիս: Երբ ես մտա դպրոց, շատ ուրախացա տեսնելով ընկերներիս, ընդհանուր պարապմունքից հետո բաժանվեցինք ջոկատների, ես «Խուստուփի արծիվներ» ջոկատում եմ,  մեր անելիքների մասին խոսեցինք, մի քիչ խաղացինք ու գնացինք Մայր դպրոց, այնտեղ պարեցինքմիջին դպրոցի սովորողների հետ՝ կարնո քոչարի և վերադարձանք դպրոց-պարտեզ, շախմատ խաղացինք, գնացինք սահնակներով մրցելու,  մրցեցինք, որը շատ հետաքրքիր էր: Վերդարձանք դպրոց կրկին շախմատ խաղացինք ու մեր խմբով սկսեցինք գրել մեր օրվա տպավորութունները: Մենք նաև ունենք կարգախոս՝ Խիզախ է նա, ով ունակ լավ ընկեր լինել: