Posted in Հասարակագիտություն, Uncategorized

Ազատություն

Ազատություն ասելով ես հասկանում եմ, որ ինձ ոչ ոք ոչինչ չի արգելում և անում եմ այն ինչ ցանկանում եմ:

Օրինակ՝ կա խոսքի ազատություն, ֆիզիկական ազատություն և այլն…

Մարդիկ ազատությունը հասկանում են այլ ձևերով օրինակ՝ անշնորքություններով և այլ տհաճ արարքներով:

Ես չեմ հասկանում այն ծնողներին, ովքեր իրենց երեխային անիմաստ ազատությունից զրկում են, որովհետև այդ ազատությունից շատ բան է կախված:

Եթե ազատությունը չափից շատ է լինում մարդիկ ավելի ու ավելի են սկսում անտանելի արարքներով զբաղվել, դրա համար ազատությունը պետք է լինի չափավոր:

Posted in Հասարակագիտություն, Uncategorized

Շրջակա միջավայր- բնապահպանական խնդիրներ

  • Էդգար Ղազարյան  Վահե Մուսայելյան և Արմեն Մարտիրոսյան

Շրջակա միջավայր- բնապահպանական խնդիրներ. աղտոտման պատճառներ, նախաձեռնություններ, թափառող կենդանիներ, բնապահպանական գործունեություն- անգործություն

Մարդիկ փնթիացել են և իրենց աղբը աջու ձախ շպրտում են,բայց կան այնպիսի մարդիկ, որոնք հասկանում են այդ ամենի լրջությունը և չեն աղտոտում, այլ նաև հավաքում են ուրիշի աղբը,որը բնությանը մեծ վնաս է պատճառում:Որոշ պետություներում չենք կարող գտնել թափառող կենդանիներին,որոշ մասով այն լավ է,բայց եթե իմանաք, որ նրանք ուտում են այդ կենդանիներին:

  •  Նախագծի նպատակ

Ոսումնասիրել թե ինչ ազդեցություն ունի և կունենա բնության վատ վիճակը մարդկանց վրա: Թափառող կենդանիների ազդեցությունը երեխաների վրա:

Նախագծի խնդիրը:

Սկսել ուսումնասիրել երկրում բնության վիճակը: Մարդկանց կարծիքը բնության աղտոտման,թափառող կենդանիների կյանքը  բարելավելու մասին:

Մեթոդ

Հարցազրույց և համացանց

 

Ժամանակ

2 շաբաթ

Posted in Հասարակագիտություն, Uncategorized

Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունները

Որպեսզի հասկանանք, թե ինչ է իրավահավասարությունը, նախ հասկանանք, թե ինչ է, առհասարակ, հավասարությունը։ Հավասարությունը ենթադրում է արդարացի և անկողմնակալ վերաբերմունք մարդկանց նկատմամբ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ անկախ նրանց սեռից, տարիքից, ազգությունից, ռասայից և այլ տարբերիչ հատկանիշներից։ Օրինակ՝ սոցիալական հավասարությունը հասարակական կարգ է, որի ժամանակ հասարակության անդամները միանման կարգավիճակ ունեն որոշակի ոլորտներում։ Դրա քաղաքակական ասպեկտը հասարակական ղեկավարման կանոնների դիտարկման մեջ է՝ ընտրություններին մասնակցելու իրավունքը, առաջնորդներին որոշելու կանոնները, նրանց իրավունքներն ու պարտականությունները, օրենքի առջև նրանց հավասարությունը։

imgres.jpg

Տնտեսական հավասարության տեսանկյունից՝ այն իր մեջ ներառում է բարիքների բաշխման գործընթացը՝ աշխատանքի իրավունքը, ռեսուրսների բաշխումը, հնարավորությունների հավասարությունը և այլն։ Առհասարակ հավասարությունն իրենից ենթադրում է հավասար հնարավորություններ։ Այս գաղափարի էությունն, օրինակ, այն է, որ աշխատանքի անցնեն դրա համար համապատասխան որակավորում ունեցող անձինք, այսինքն՝ աշխատանքային առաջընթացի հնարավորությունները ևս պետք է լինեն հավասար և ելնեն աշխատողների մասնագիտական ու աշխատանքային կարողություններից՝ բացառելով որևէ հատկանիշով խտրականություն։

Posted in Հասարակագիտություն

Մարդը և հասարակությունը

Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Հասարակական գիտություններում, ավելի մեծ հասարակությունը հաճախ ենթարկվում է ենթախմբերի շերտավորման: Հասարակությունը իր անդամներին կարող է հնարավորություն ընձեռնել, որքանով որ հնարավոր է, օգուտներ քաղելու այն եղանակով, որոնք անհատական ձևով հնարավոր չէ: Եվ անհատական և սոցիալական օգուտները կարող են տարբերվել կամ շատ դեպքերում համընկնել: Հասարակությունը կարող է բաղկացած լինել համակարծիք անձանցից, ովքեր մեծ հասարակություններում ունեն իրենց դոմինանտ նորմերը և արժեքները: Այդ տերմինը, որը երբեմն անվանում են որպես ենթամշակույթ, լայնորեն կիրառվում է քրեաբանության մեջ:

Ավելի լայն իմաստով, հատկապես կառուցվածքային մտքի շրջանակներում, հասարակությունը կարող է պատկերվել, որպես տնտեսական, սոցիալական, արդյունաբերական կամ մշակութային ենթակառուցվածք, կազմված տարբեր անհատներից: