Posted in Պատմություն 9

Խորհրդային վարչակարգի հաստատումը Հայաստանում. Փետրվարյան հեղափոխությունը Հայաստանում.

1920 թվականի դեկտեմբերի 6 – ին Երևան ժամանեց ՀՍԽՀ ռազմահեղափոխական կոմիտեն և ստանձնեց երկրի իշխանությունը: Հանրապետությունում ձևավորվեցին կենտրոնական գործադիր իշխանության նոր մարմիններ ՝ ժողովրդական կոմիսարիատներ: Իշխանության տեղական գործադիր մարմիններն էին հեղափոխական կոմիտեները (հեղկոմներ), որոնք նշանակովի էին և ժամանակավոր: Պետության կառավարման համակարգում կարևոր դեր էր հատկացվում ներքին գործերի ժողկոմատին և Արտակարգ հանձնաժողովին:

Ռազմական կոմունիզմի քաղաքականություն:

Ծանր էր երկրի սոցիալ – տնտեսական դրությունը: Նոր իշխանությունները երկրում կիրառեցին ռազմական կոմունիզմի քաղաքականություն, սա միջոցառումների համակարգ էր, որում կենտրոնականը պարենամասնատումն էր: Դրա էությունն էր բնակչության արտադրած կամ ունեցած ՝ պետության կողմից «ավելցուկ» համարվող հացահատիկի և այլ մթերքների ու ապրանքների բռնագրավումը: Տեղական հեղկոմները դիմեցին բնակչության, առաջին հերթին ՝ գյուղացիության ունեցվածքի կամայական բռնագրավմանը: Դրանք ուղեկցվում էին անհնազանդների ձերբակալություններով: Նոր իշխանությունները պետականացրին մասնավոր բանկերը, գործարանները, խանութները, հոգևոր հաստատություններին պատկանող կրթամշակութային օջախները, ինչպես նաև երկրի բնական հարստությունները: Ռազմական կոմունիզմի քաղաքականության դրսևորումներ էին Հայաստանի նախորդ կառավարության, խորհրդարանի, ազգային կուսակցությունների անդամների և հայկական բանակի սպաների նկատմամբ գործադրված քաղաքական բնույթի հետապնդումները և բռնությունները: 1920 թվականի դեկտեմբեր և 1921 թվականի հունվար ամիսներին հայկական բանակից հեռացվեց և երկրից աքսորվեց ավելի քան 1000 սպա և զինծառայող: Աքսորվածների թվում էին գեներալներ Թ. Նազարբեկյանը, Մ. Սիլիկյանը, Ա. Բեյ – Մամիկոնյանը և ուրիշներ: ՀՍԽՀ Կարմիր բանակի հրամանատարի պաշտոնից ազատվեց Դրոն: 1921 թվականի հունվարին մի խումբ հայ սպաների հետ նա պարտադրված լքեց Հայաստանի սահմանները: Երկրում կիրառվող քաղաքական կոշտ գծի կողմանկիցներ էին Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քարտուղար Գ. Ալիխանյանը, ՀՍԽՀ ժողովրդական կոմիսարներ Ա Նուրիջանյանը (Ավիս), Ի. Դովլաթյանը և այլք: Բռնությունների ծավալումը փորձում էին կանխել մեղմ քաղաքականության կողմնակիցներ Ս. Կասյանը, Հակոմկուսի կենտկոմի անդամներ Ա. Մռավյանը և Ա. Բեկզադյանը: Սակայն հայկական բանակի սպաների աքսորից հետո բռնություններն ավելի սանձարձակ դարձան: 1921 թվականի հունվարի վերջին ձերբակալվեցին ՀՀ նախկին վարչապետեր Հովհաննես Քաջազնունին և Համո Օհանջանյանը, նախկին խորհրդարանի անդամներ Նիկոլ Աղբալյանը և Լևոն Շանթը, զորահրամանատարներ Համազասպ Սրվանձտյանը, Նիկոլայ Ղորղանյանը և այլք: Վերջին երկուսը տասնյակ այլ քաղբանտարկյալների հետ միասին սպանվեցին բանտում

Փետրվարյան ապստամբությունը.

Հայաստանում իրականացվող բռնությունների դեմ ընդվզեցին ժողովրդական լայն զանգվածները: 1921 թվականի փետրվարի 16 – ին սկսվեց ապստամբություն, որն արագ ընդգրկեց Հայաստանի կենտրոնական շրջանները ՝ Բաշ – Գյառնին (Գառնի), Կոտայքը, Դարալագյազը (Վայոց Ձոր), Բաշ Ապարանը (Ապարան) և այլն: Ապստամբները ՝ ընդհանուր հրամանատար գնդապետ Կուռո (Սուրեն) Թարխանյանի, խմբապետներ Մարտիրոսի, Խնկոյի, Սմբատի և այլոց գլխավորությամբ, փետրվարի 18 – ին մտան մայրաքաղաք Երևան: ՀՍԽՀ պետական և կուսակցական մարմիներն իրենց հավատարիմ կարմիրբանակյան փոքրաթիվ զորամասերի ուղեկցությամբ «Ազատամարդ» ու «Վարդան Զորավար» զրահագնացքների պաշտպանության ներքո նախօրոք լքել էին քաղաքը և հեռացել Ղամարլու (Արտաշատ) – Վեդի – Բասար (Արարատ): Հաղթանակած ապստամբության արդյունքում, որի ընդհանուր ղեկավարությունը ստանձնլ էր Հայ հեղափոխական դաշնակցությունը, Երևանում ստեղծվեց իշխանության նոր մարմին ՝ Հայրենիքի փրկության կոմիտե (ՀՓԿ) ՝ Սիմոն Վրացյանի նախագահությամբ: Կոմիտեի առաջին իսկ հրամաններով ազդարարվեց Հայաստանում խորհրդային իշխանության տապալման և բոլոր բոլշևիկներին ձերբակալելու մասին: Միաժամանակ Երևանի և այլ վայրերի բանտերից ազատվեցին բոլշևիկների կողմից կալանված և խոշտանգված հարյուրավոր մարդիկ: Ապստամբների և խորհրդային զորքերի միջև ռազմական գործողությունների առաջին շրջանն ընթանում էր կողմերի փոփոխակի հաջողություններով: Փետրվարի վերջերին ՝ խորհրդայնացած Վրաստանից կարմիրբանակային հիմնական զորամասերի Հայաստան վերադառնալուց հետո, ապստամբների պարտությունը կանխորոշված էր: 1921 թվականի մարտի 25 – ից 11 – րդ Կարմիր բանակի զորամասերն անցան վճռական հարձակման: Կոտրելով ապստամբների դիմադրությունը ՝ ապրիլի 2 – ին նրանք մտան Երևան: Ավելորդ զոհեր չտալու նպատակով ապստամբները մայրաքաղաքում դիմադրություն ցույց չտվին և ՀՓԿ – ի գլխավորությամբ նահանջեցին դեպի Սյունիք, որտեղ ամրացած էին Գարեգին Նժդեհի զինված ուժերը: Փետրվարյան ապստամբության պարտությունը և երկրում խորհրդային իշխանության վերահաստատումն անխուսափելի էին, քանի որ նրա թիկունքին կանգնած էր Խորհրդային Ռուսաստանը: Ապստամբությունը, սակայն, սթափեցնող ներգործություն ունեցավ խորհրդային իշխանությունների վրա, ստիպեց առավել զգուշորեն գործել: Հայհեղկոմի 1921 թվականի ապրիլի 24 – ի հրամանով ապստամբության բոլոր մասնակիցներին ՝ ներառյալ ղեկավարներին, շնորհվեց համաներում: Վճռական քայլեր ձեռնարկվեցին երկրի սոցիալ – տնտեսական դրությունը բարելավելու ուղղությամբ: Խորհրդային իշխանությունն ամրապնդելու նպատակով 1921 թվականի գարնանը Ռուսաստանի կոմկուսի կենտկոմի որոշմամբ Հայաստան գործուղվեցին փորձառու և հեղինակավոր պետական – կուսակցական գործիչներ ՝ Ալեքսանդր Մյասնիկյանի և Սարգիս Լուկաշինի (Սրապիոնյան) գլխավորությամբ: Մայիսի 21 – ին Հայհեղկոմը վերակազմավորվեց ՀՍԽՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի: Ա. Մյասինկյանը նշանակցեց Ժողկոմխորհի նախագահ և միաժամանակ ռազմական գործերի ժողկոմ: Ս. Լուկաշինը դարձավ ՀՍԽՀ ժողովրդական տնտեսության խորհրդի (ԺՏԽ) նախագահ և ընտրվեց ՀԿ(բ)Կ կենտկոմի քարտուղար: Հայաստանում կարճատև (շուրջ մեկ տարի) գործունեության ընթացքում Ա. Մյասինկյանին հաջողվեց համախմբել հասարակությանը, նրան մղել խաղաղ աշխատանքի:

Posted in Պատմություն 9, Uncategorized

Հայկական հարցը Սան Ստեֆանոյի պայմանագրում

1878 թվականի փետրվարի 19-ին կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագրում արծարծվեց նաև XIX դարի երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական բովանդակությունը կազմող Հայկական հարցը։ Պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատևի ու Ա. Նելիդովի, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշայի ու Սահադուլլահ բեյի կողմից։ Արևմտահայ շատ գործիչներ՝ հոգևորականներ, հայոց Ազգային ժողովի երեսփոխաններ, այդ թվում ժողովի ատենապետ Ստեփան փաշա Ասլանյանը, Սաֆվեթ փաշայի խորհրդական, դիվանագետ Սարգիս Համամջյանը Հայկական հարցի լուծման ակնկալությամբ հանդիպումներ ունեցան Սան-Ստեֆանոյի ռուսական պատվիրակության ղեկավար կոմս Ն. Իգնատևի հետ։ Սան Ստֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները

  • Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրավված և կրկին Թուրքիային վերադարձվելիք տարածքներում անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ (16-րդ)
  • Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ)
  • Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)

Պայմանագրի համաձայն.՝

  • Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով
  • Օսմանյան կայսրության տիրապետության տակ էին շարունակում մնալ Էրզրումն ու Բասենը։
Posted in Նախագծային աշխատանք, Նախագծային շաբաթ, Պատմություն 9, Uncategorized

Նախագծային շաբաթ

 

«Սուրբ ծննդյան կերպարների մասին պատմությունները»

Ձմեռ պապ, Ամանորի գլխավոր հեքիաթային կերպարը, սուրբ ծննդյան նվերներ մատակարարողի կերպար։

Ձմեռ պապը պատկերվում է, որպես վառ՝ երկնագույն, կապույտ, կարմիր կամ սպիտակ գույնի վերարկուով, երկար սպիտակ մորուքով, գավազանը ձեռքին ծերունի։ Միշտ իր թոռնուհու՝ Ձյունանուշի հետ է, ով ներկայանում է որպես սպիտակ կամ երկնագույն վերարկուով, հյուսով օրիորդ։

 

download՛

download.jpg

Կաղանդ պապ, հայկական Ամանորի խորհուրդները կրող և տարածող անձի կերպարը-հայերեն Մեծ Պապուկ կամ նորաձև Ձմեռ պապի-ն է։ Կաղանդ կամ Կախանդ բառերը ոչ մի կապ չունեն հայերեն «կախել» բառի հետ: Կաղանդ բառը լատիներեն «calenda-ամսագլուխ» -ն է:

Kaghand_Pap_(Armenian).jpg

Սանտա Կլաուս (անգլերեն` Santa Claus) կամ պարզապես Սանտա, դիցաբանական, լեգենդային, ֆոլկլորային և պատմական արմատների վրա հիմնված գեղարվեստական կերպար, ով ըստ արևմտյան քաղաքակրթության ներկայացուցիչների` ամեն տարի դեկտեմբերի 24-ի երեկոյան, այսինքն՝ կաթոլիկ Սուրբ ծննդի նախօրեին այցելում է խելոք երեխաների տները և նրանց թաքուն նվերներ է բաժանում։ Սանտա Կլաուսի կերպարը հիմնված է Սուրբ Նիկողայոսի իրական անձի վրա։

250px-Jonathan_G_Meath_portrays_Santa_Claus.jpg

 

Տոնածառ

Տոնածառ, զարդարված ծառ (սովորաբար լինում է փշատերև ծառ, օրինակ՝ եղևնի, սոճի, կամ դրանց արհեստական իմիտացիան), որ Ամանորի կամ Սուրբ ծննդի տոնակատարության ժամանակ ավանդաբար տեղադրվում է տանը, հրապարակներում և այլուր: Տանը զարդարված ծառ տեղադրելու ավանդույթն ի հայտ է եկել միջնադարյան Գերմանիայում 15-16-րդ դարերում: 19-րդ դարի երկրորդ կեսին տոնածառ տեղադրելու ավանդույթը տարածվել է նաև մյուս երկրներում: Նախկինում տոնածառը զարդարվել է խնձորներով, քաղցրավենիքով, ընկույզով, այլ մրգերով: 18-րդ դարում սկսել են այն զարդարել մոմերով, իսկ էլեկտրականության հայտնագործումից հետո դրանց փոխարինել են լամպերը: Ներկայում տոն*ածառերը սովորաբար զարդարվում են դրասանգներով, հատուկ պատրաստված խաղալիքներով, մոմերով կամ լամպերով: Տոնածառի գագաթին տեղադրվում է հրեշտակ կամ աստղ, որոնք խորհրդանշում են Գաբրիել հրեշտակապետին ու Բեթղեհեմյան աստղը:

Posted in Պատմություն 9, Uncategorized

Բուխարեստի պայմանագիր (1812)

Բուխարեստի պայմանագիր, ռուս-թուրքական 1806-1812 թվականների պատերազմից հետո Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև կնքված հաշտության պայմանագիր։ Հաշտությունը մի կողմից ստորագրել է ռուս գեներալ Միխայիլ Կուտուզովը, իսկ մյուս կողմից՝ մոլդովահայ ազդեցիկ գործիչ Մանուկ Բեյը 1812 թվականի հուլիսի 5-ին՝ Մոլդովական իշխանության Բուխարեստ քաղաքում։

Ըստ Բուխարեստի պայմանագրի՝ Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած Մոլդովական իշխանության արևելյան շրջանները (ավելի քան 45 հազար քառակուսի կիլոմետր տարածքով) անցնում էր Ռուսական կայսրությանը (նախկինում Մոլդովան համարվում էր Օսմանյան Թուրքիայի վասալը): Ռուսաստանը նաև հստակ ձևակերպումներով պաշտպանում էր Դանուբի նկատմամբ իր իրավունքները։

Պայմանագրի 8-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր տարածք հատկացնել և ինքնավարություն շնորհել Սերբիային։ Այնուամենայնիվ, Բուխարեստի պայմանագրի ստորագրմամբ Ռուսաստանը հերթական անգամ ոտնահարում է հայ և վրաց ժողովուրդների ազգային շահերը։ Մոլդովայի դիմաց ռուսները Թուրքիային են հանձնում արևմտյան Վրաստանի մեծ մասը, Փոթի և Անապա նավահանգիստները, ինչպես նաև Ախալքալաքի շրջանը։

Պայմանագիրը կողմերի միջև ստորագրվում է մայիսի 28-ին և ուժի մեջ մտնում հուլիսի 5-ին։

Posted in Պատմություն 9, Uncategorized

Ադրիանապոլսի պայմանագիր

Ադրիանապոլսի պայմանագիր, կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։ Համաձայն պայմանագրի՝

  • Ռուսական կայսրությանն էր անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով
  • Ռուսական կայսրությանն էր անցնում Ախալցխան ու Ախալքալաքը
  • Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները վերադարձվում էին օսմանյան Թուրքիային

Բաղկացած է 16 հոդվածից և մեկ առանձին ակտից։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ռուսաստանինանցան Դանուբի գետաբերանն իր կղզիներով, Սև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայիհյուսիսը՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալցխայի փաշայությունը՝ Ախալքալաք և Ախալցխա բերդերով։ Ռուսահպատակներին իրավունք վերապահվեց ազատ առևտուր անել Թարքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Թուրքիանպարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 միլիոն հոլանդ, գուլդեն ռազմատուգանք, ճանաչեց Հունաստանի, Մոլդավիայի, Վալախիայի ու Սերբիայի ինքնավարությունը։

13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։ 1829–1830 թվականներին շուրջ 75-80 հազար հայԷրզրումից (Կարին), Կարսից, Բայազետից գաղթեց Անդրկովկաս։ Թուրքիան ճանաչեց Վրաստանի, Իմերեթի, Մեգրելիայի ու Գուրիայի, ինչպես և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանիխանությունների միացումը ռուսական կայսրությանը։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը ամրապնդեց Ռուսաստանի տնտեսական–քաղաքական դիրքը Բալկաններում, Սև ծովի ու նեղուցների վրա և Անդրկովկասում։

Posted in Պատմություն 9, Uncategorized

Գյուլիստանի պայմանագիր

Գյուլիստանի պայմանագիր, ռուս-պարսկական (1804-1813) պատերազմից հետո ստորագրված հաշտության պայմանագիր՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև: Իրադարձությունը տեղի է ունեցել Արցախի Գյուլիստան գյուղում, 1813 թվականի հոկտեմբերի 24–ին:

Գյուլիստանի հաշտության պայմանագիրով ամրագրվեց Արևելյան Վրաստանի (նախկին Քարթլի-Կախեթիթագավորության) միացումը Ռուսաստանին, որը կայացել էր դեռ 1801 թվականին, և կայսրությանն անցան նոր տարածքներ՝ ժամանակակից Դաղստանը, Ադրբեջանը և Արցախը: Նախքան պատերազմը այդտեղ ձևավորվել էին մի քանի խանություններ՝ Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի: Ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանին են անցել Լոռի-Փամբակը (Լոռու մարզ), Ղազախ-Շամշադինը (Տավուշի մարզ)՝ որպես Արևելյան Վրաստանի մասեր, Շորագյալը (Շիրակի մարզ՝ Երևանի խանությունից) և Զանգեզուրը (Սյունիքի մարզ՝ Ղարաբաղի խանությունից)։

Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Պայմանագիրը խաղաղություն բերեց Հարավային Կովկասում. հայերն ու վրացիներն ազատվեցին պարսկական և օսմանյան զավթիչների հարձակումներից, վերջ գտավ ավատատիրական տարանջատվածությունը։ Մեկ տասնամյակ անց մուսուլման բնակիչների հրահրմամբ և արտաքին ճնշման ազդեցության տակ տեղի ունեցավ ռուս-պարսկական ևս մեկ պատերազմ (1826-1828), որը դարձյալ ավարտվեց ռուսների հաղթանակով: Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքված հաշտության պայմանագրովհաստատվեցին Գյուլիստանի պայմանագրի կետերը և առաջ եկան նոր ձեռքբերումներ։

Posted in Պատմություն 9, Uncategorized

Նադիր շահ

Նադիր շահ Աֆշարի կամ Նադիր շահ (պարս․՝ نادر شاه افشار, որ հայտնի է նաև որպես Նադեր ղոլի բեգ – نادر قلی بیگ կամ Թահմասպ Ղուլի Խան – تهماسپ قلی خان) (նոյեմբեր, 1688 թ կամ օգոստոսի 6, 1698 – հունիսի 19, 1747), կառավարել է Իրանը որպես շահ 11 տարի՝ 1736–1747 թվականներին, հիմնադրել Աֆշարիների դինաստիան։ Իր ռազմական տաղանդի պատճառով որոշ պատմաբաններ նրան որպես Պարսկաստանի Նապոլեոն կամ Երկրորդ Ալեքսանդր են կոչել։ Նադիր շահը սերում էր Պարսկաստանի հյուսիսում՝ Խորասանում բնակվող թյուրքալեզու քոչվոր աֆշարների տոհմից, որը վայելում էր Սեֆյան դինաստիայի ռազմական օժանդակությունը՝ դեռ նրա հիմնադիր Շահ Իսմայիլ Առաջինի օրերից (16-րդ դ. սկիզբ)։

Նադիրը բարձրացել էր ռազմաքաղաքական աստիճանով այն ժամանակ, երբ Իրանում աֆղանների Հոթաքի տոհմը քաոս էր ստեղծել։ Թուլացած շահ Սուլթան-Հուսեյնը գահընկեց էր արվել։ Հարմար առիթից օգտվել էին օսմանցիները և ռուսները, ովքեր Իրանի հյուսիսը բաժանում են իրար մեջ։ Նադիրը ոչ միայն վերականգնում է պարսկական սահմանները, այլև վերականգնում է պարսից թագիշխանությունը։ Նա այնքան էր հզորացել, որ 200 տարի Իրանը իշխող, գահընկեց արված Սեֆյան արքայատոհմին այլևս չի վերադարձնում շահական իշխանությունը, այլ 1736 թ. ինքն է հռչակվում Իրանի շահ։ Թագադրության պաշտոնական արարողությունը տեղի է ունենում Մուղանի դաշտում՝ Լենքորանից ոչ հեռու, և Նադիրի անձնական խնդրանքով, պարսկական ավանդույթի համաձայն, նրա մեջքին թուր են կապում։ Սակայն այդ գործողությունը արվում է ոչ թե մուսուլմանների կողմից, այլ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

Նադիր շահը հաղթել է երեք խոշոր պատերազմներում (1730-1736, 1738-1740, 1743-1746)՝ վերանվաճելով ամբողջ Իրանը, խոշոր հաղթանակներ է տարել Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում, Միջին Ասիայում, Հնդկաստանում, Պարսից ծոցի ավազանում ու Անդրկովկասում։ Նադիր շահը նկարագրվում է որպես «Ասիայի վերջին հզոր զորավար»: Նա, թյուրքական ծագում ունենալով հանդերձ, համարվում է տարածաշրջանում Իրանի ազդեցության և ուժի վերականգնողը։

Nader_Shah_Afshar

Հայկական ինքնավարության ձևավորումն Արցախում

Շահ հռչակվելուց հետո Նադիրը դաժան հաշվեհարդար տեսավ այն ցեղերի հետ, որոնք օժանդակել էին թուրքական զորքերին։ Արցախի հարթավայրից տեղահանեց և Խորասանաքսորեց այնտեղ բնավորված թուրքամետ ջևանշիր քոչվոր ցեղին։ Նույն թվականին (1736) Նադիրը Արցախն անկախ հայտարարեց Գանձակի խանությունից՝ դարձնելով այն առանձին վարչական միավոր։ Նա վերահաստատեց Արցախի ներքին վարչական բաժանումն ու մելիքների ժառանգական իրավասությունները։ Այդուհետև Արցախի (Ջրաբերդի, Գյուլիստանի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի) մելիքությունները սկսեցին անվանվել Խամսայի (հինգ) մելիքություններ։ Դրանց կառավարիչ նշանակվեց Դիզակի մելիք Եգանը, որը միավորում էր նաև Արցախի մելիքների ռազմական ուժերը։ Վերջինս ստացավ նաև խանի տիտղոս։ Մելիք Եգանի մահից հետո կառավարչի պաշտոնն անցավ նրա որդի Արամին, իսկ այնուհետև վերջինիս եղբորը՝ մելիք Եսայուն։

Նադիր շահի կառավարման ժամանակ Արցախի մելիքները պահպանեցին իրենց բոլոր նախկին իրավունքները։ Յուրաքանչյուր մելիք ուներ իր զորքը, որն անհրաժեշտության դեպքում կարող էր հասնել 1000-1500 զինվորի։ Արցախի մելիքությունների սահմանները տարածվում էին Գանձակից մինչև Արաքս գետը։ Նադիր շահի մահից հետո ևս հայ մելիքները հաջողությամբ խափանում էին Արցախի հարևանությամբ հաստատվելու մուսուլմանների բոլոր փորձերը և ավերում նրանց հիմնադրած ամրությունները։ Արցախի հարթավայրային մասում մուսուլմանները երկար ժամանակ զբաղված էին ավարառությամբ ու կողոպուտներով։ Նրանք հաճախակի հարձակումներ էին գործում հայ մելիքների տիրույթների վրա։

 

Posted in Պատմություն 9, Uncategorized

Ժան Ժակ Ռուսո

Ժան Ժակ Ռուսոն ծնվել է 1712 թ. հունիսի 28-ին: Հանդիսանում է Լուսավորության դարաշրջանի նշանավոր ֆրանսիացի փիլիսոփա և գրող:
Ժան Ժակ Ռուսոյի հասարակական և քաղաքաիրավական հայացքները շարադրված են «Դատողություններ. նպաստե՞լ է արդյոք գիտությունների և արվեստների վերածնունդը բարքերի մաքրմանը» (1750), «Դատողություններ մարդկանց միջև անհավասարության ծագման և հիմքերի մասին» (1754), «Քաղաքական տնտեսման մասին» (1755), «Դատողություններ հավերժական աշխարհի մասին» (առաջին անգամ հրատարակվել է մահվանից հետո, 1782 թվականին), «Հասարակական պայմանագրի մասին, կամ քաղաքական իրավունքի սկզբունքները» (1762) և այլ երկերում:
Ռուսոն նաև երաժշտագետ, երգահան և բուսաբան էր:
Posted in Պատմություն 9, Uncategorized

  Ջոն Լոկ

Փիլիսոփա Ջոն Լոկը ծնվել է 1632թ.-ի օգոստոսի 29-ին Ռինգթոնում (Անգլիա): Նրա գաղափարները մեծ ազդություն են թողել էպիստեմոլոգիայի և քաղաքական փիլիսոփայության զարգացման վրա: Լայնորեն ճանաչված է որպես Լուսավորչական դարաշրջանի ազդեցիկ մտածողներից մեկը:
Լոկի նամակներն ազդեցություն են թողել Վոլտերի և Ռուսսոյի, շոտլանդացի մտածողների և ամերիկյան հեղափոխականների վրա: Լոկի փիլիսոփայության մեջ կարելի է առանձնացնել վեց հիմնական դրույթ՝
1. Մեր ողջ իմացությունը ձեռքբերովի է: Մարդկային հոգին մաքուր տախտակ է (tabula rasa), որի վրա կյանքի ընթացքում դրոշմվում են գաղափարներն՝ ըստ յուրաքանչյուրի փորձի:
2. Գաղափարները ծագում են արտաքին զգայությունից և ներքին ռեֆլեքսներից: Մեր զգացմունքներն ու կրքերը ևս մարդու վրա ազդում են միայն որպես գաղափար:
3. Մարդու հոգու մեջ ներթափանցող ամեն մի ընկալում գաղափար է:
4. Գոյություն ունեն իրերի առաջնային (առարկայական) ու երկրորդական (ենթակայական) որակներ:
5. Վերացական ընդհանուր գաղափարներն իրենց մեջ չեն ներառում եզակի գաղափարների որակները:
6. Նյութական սուբստանցի գաղափարը վերացական գաղափար է:
Posted in Պատմություն 9, Uncategorized

Միջնադարյան Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա

Պատմել միջնադարյան Հնդկաստանի, Չինաստանի , Ճապոնիայի մասին:

Միջնադարյան Հնդկաստան

Միջնադարյան Հնդկաստանում չկար միասնական պետություն, այն բաժանված էր բազմաթիվ իշխանությունների: Դրանց գլուխ կանգնած էին արքայիկները: Հնդկաստանի հյուսիսում կառավարող արքայիկներից մեկը դա Չանդրագուպտան էր, ով IV դարում Գանգես գետի հովտում ստեղծեց Գուպտաների պետությունը: Այն հզորացավ և մեծ տարածք զբաղեցրեց Հնդկաստանում:

Այն գոյություն է ունեցել ընդամենը երկու դար, սակայն մեծ ազեցություն է ունեցել Հնդկաստանի վրա: Նրանց օրոք փոփոխվեց հասարակության սոցիալական կառուցվածքը: Նախկին չորս հիմնական կաստաները վերածվեցին չորս դասերի, որոնք բաժանվեցին բազմաթիվ ենթադասերի: Բրահմանների և քշատրիների կաստաները դարձան քրմական և զինվորական դասեր, որոնց ձեռքում էր պետական իշխանությունը:

Ներկայացնել միջնադարյան Հնդկաստանի, Չինաստանի, Ճապոնիայի մշակութային ձեռքբերումների, առանձնահատկությունների մասին:

Համաշխարհային մշակույթի պատմության մեջ Չինական մշակույթը առանձնահատուկ տեղ է գրավում։ Չինաստանը իր անվանումը ստացել է Եվրոպացիների կողմից Ցին դինաստիայի ժամանակաշրջանում (մ.թ.ա.221-206 թթ)։ Մթա 5-3-րդ դարերը Չինաստանի պատմության մեջ մարտնչող թագավորների ժամանակաշրջան է, որը չինարեն կոչվում է չժանգո։ Այս ժամանակաշրջանի թագավորները փորձում էին զենքի ուժով մեծացնել իրենց տիրապետությունը և հզորանալ։ Չինացիներն իրենց ուրույն վերաբերմունքն ունեին այլ ժողովուրդների նկատմամբ, որոնց անվանում էին բարբարոսներ և հենց դա էլ նրանց հեռու էր պահում զավթողական քաղաքականությունից։ Չինացիները գտնում էին, որ իմաստ չունի տիրանալ մարդկանց, որոնք ընդունակ չեն դառնալու լիարժեք հպատակներ։ Բարբարոսների հողերը ևս հողագործության համար համարում էին անմշակելի։ Ներփակվածությունը, այս գաղափարը և պաշտպանվածության անհրաժեշտությունը մարմնավորված է Չինական պարիսպիկառուցման մեջ։ Այն կառուցվել է մթա 4-3-րդ դդ հյուսիսային սահմանի երկարությամբ՝ քոչվոր ցեղերից պաշտպանվելու նպատակով։ Պարիսպն սկզբում ուներ 750 կմ երկարություն, հետագայում այն հասավ 3 000 կմ-ի։ Պարսպի բարձրությունը 5-10 մ էր, իսկ լայնությունը 5-8 մ։

Ընտրիր մի երկիր ներկայացրու: Հետազոտական աշխատանք

Սամուրայը, ճապոնական ավատատիրության ժամանակների ռազմականացված ազնվականության խավ է: Իմաստաբանական առումով, «սամուրայ» բառին մոտ է «բուշի» բառը. վերջինս գործածվում է ավելի լայն իմաստով և նկատի ունի ցանկացած զինվորի, մինչդեռ սամուրայը ազնվական զինվոր է։ Հետազոտողները հաճախ զուգահեռներ են անցկացնում ճապոնական սամուրայների և եվրոպական ասպետների միջև, ինչը իմաստ ունի միայն որոշ չափով, քանի որ տարբերություններն ակնհայտ են։

Բուն «սամուրայ» բառն առաջացել է saberu բայից, որը նշանակում է «ծառայել»: Այլ կերպ ասած, «սամուրայը» իր ավատատիրոջ՝ դայմյոյի ռազմական ծառան էր. թիկնապահը, զինվորը, պաշտոնյան։ Այդ առումով, սամուրայի ամենապատվավոր պաշտոնն էր համարվում՝ տիրոջ թրի պահապան լինելը։ Սակայն սամուրայները նաև այլ պաշտոններ էին զբաղեցնում, ինչպես օրինակ «տիրոջ անձրևանոցի պահապանի» կամ «առավոտյան տիրոջը ջուր մատուցողի» պաշտոնները։

Թաջ-Մահալ մզկիթ- դամբարանը Ագրայում

Թաջ Մահալի կառուցումը հանձնարարվել է Շահ Ջահանի կողմից 1631 թվականին ի հիշատակ իր կնոջ՝ պարսից արքայադուստր Մումթազ Մահալի, որ մահացել է իրենց 14-րդ երեխային՝ Գաուհարա Բեգումին (1631-1706) ծննդաբերելիս։ Շինարարությունն սկսվել է 1632 թվականին։ Կայսերական պալատի փաստաթղթերում ներկայացված է Շահ Ջահանի տառապանքը կնոջ մահվանից հետո և նրանց սիրո պատմությունը, որն էլ ոգեշնչել է ստեղծելու Թաջ Մահալը։

Թաջ Մահալը կառուցվել է պարսպով շրջապատված Ագրա քաղաքից հարավ ընկած տարածքում։ Շահ Ջահանը մահարաջա Ջայ Սինգհին պատկանող այդ տարածքը փոխանակել է Ագրայի կենտրոնում գտնվող մեծ պալատի հետ]։ Մոտ 1,2 հա տարածքը փորվել է, հողը փոխվել է ներսփռման նվազեցման նպատակով, գետինը բարձրացվել է 50 մետր գետի ափի մակադակից։ Դամբարանի տեղակայման տարածքում փորվել են ջրհորներ, որոնք, լցվելով որմնաքարով, ձևավորել են կառույցի հիմքը։ Բամբուկի փոխարեն աշխատողները կառուցել են աղյուսե հսկայական լաստակ։ Վերջինս այնքան մեծ է եղել, որ վարպետները գնահատել են, թե այն ապամոնտաժելու համար կպահանջվեն տարիներ։