Posted in ճամփորդություն

Իմ անցկացրած Զատիկը

 

Մենք  մեր Զատիկը անցկացրեցինք  Վարդաձորում: Մեր առաջին կանգառը եղավ Հայրիվանքում: Մենք այնտեղ խաղում էինք և նախաճաշում: Առավոտյան արթնացա աքլորի կանչից ու գնացինք գոմ՝ կովերին ու ցուլիկին տեսնելու: Ես և իմ  ընկեր Արսենը ցուլիկին սիրեցինք և կով կթեցինք: Ես կյանքում առաջին անգամ էի կով կթում: Կթեցի-կթեցի, բայց այդպես էլ կաթ չեկավ: Ես հասկացա, որ կաթ կթելը այդքան էլ հեշտ գործ չի: Հետո գնացինք  Սուրբ Սարգիս եկեղեցի, բարձրացանք սարի վրա գնտվող Մուխսու Խաչեր եկեղեցի:Եկեղեցին գնտվում էր սարի գագաթին: Ճանապարհը դժվար էր, բայց հետաքրքիր: Բեռս շատ ծանր էր, որովհետև ջուրս վերցնելու փոխարեն, ողջ ունեցած-չունեցածս հետ վերցրել էի…Մենք բակում ֆուտբոլ խաղացինք, ալրաղաց տեսանք: Ալրաղացը շատ գեղեցիկ էր : Մենք ձեռք  տվեցինք ալյուրին: Մենք Վարդաձորի դպրոցի երեխաների հետ ձու կռվացրեցինք: Վերադրաձին կանգ առանք Սևանում: Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը: Ես շատ շնորհակալ եմ ընկեր Սոնայից, որ ինձ այսպիսի օրեր նվիրեց:

 

Author:

Ավագ դպրոց 9-4

Leave a comment